Հարցազրույցներ 12:13 17/09/2014

Հրանտ Բագրատյան. Հայաստանը ներդրումային բանկի կարիք ունի

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

-Պարո'ն Բագրատյան, ռուսական տվյալների համաձայն՝ երկիրը եթե տարին չփակի տնտեսական հետընթացով, ապա առնվազն աճը զրոյական է լինելու: Հաշվի առնելով մեր սերտ կապը ռուսական տնտեսական իրականության հետ, մասնավորապես տրանսֆերների հանգամանքը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ներազդեցություն կունենա այդ իրավիճակը Հայաստանի վրա:

-Մենք 6-7 ամիսների ընթացքում, որքանով տեղյակ եմ, մասնավոր փոխանցումների աճ չունենք: Այս պահի դրությամբ աճն է կանգ առել: Բայց եթե Ռուսաստանի տնտեսությունը մի փոքր էլ նվազի, հնարավոր է տրանսֆերները աճեն. մի մոռացեք, որ ամեն տարի աշխատող հայերի քանակը Ռուսաստանում ավելանում է 40-50 հազարով: Նրանք, ովքեր գնացել են անցալ տարի, այս տարի չեն կարող դեռ փող աշխատել, թույլ տվեք ասել՝ գտնվում են սոցիալական ստորին հատվածում, բայց այսօր միջին հատված են տեղափոխվում այն մարդիկ, ովքեր գնացել են 5-6 տարի առաջ և դառնում են տրանսֆերտաունակ: Այնուամենայնիվ, տնտեսության վատացումը Ռուսաստանում կբերի տրանսֆերների աճի կասեցման և գուցե իջեցման: Անցյալ տարի ունեցել ենք երկու միլիարդ հարյուր ինսուն երկու միլիոն դոլար, այս տարի կտեսնենք` որքան է, երբ տարին վերջանա:

- Արևմուտք-Ռուսաստան փոխադարձ պատժամիջոցների ռեժիմը հնարավորություն տալի՞ս է մեզ գոնե կարճաժամկետ կտրվածքով ավելացնելու եկամուտները՝ գյուղատնտեսության հաշվին առաջին հերթին:

- Այո, կարճաժամկետ շրջանում արտահանման նոր հնարավորություններ բացվում են: Բայց ես բոլորին զգուշացրել եմ՝ արեք դա ֆունդամենտալ, որովհետև կես տարի հետո սանկցիաները Ռուսաստանի վրայից կարող է հանվեն կամ Ռուսաստանը վերացնի դրանք: Այդ դեպքում այն ճյուղերը, որտեղ մենք պետք է ներդրումներ անենք, որպեսզի արտահանման աճ լինի, կկանգնեն: Շատ վտանգավոր է:

-Պարոն Բագրատյան, մի քանի տարի առաջ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ կիրառեց GSP+ արտոնյալ ռեժիմը և, որքան հասկանում եմ փորձագետների արձագանքից, պարզ դարձավ, որ մեր բիզնեսը չի օգտվել դրանից՝ առաջին հերթին տեղյակ չլինելով՝ դա ինչ արտոնություններ է սահմանում, երկրորդ հերթին՝ չհամապատասխանելով ԵՄ-ի կողմից առաջ քաշված տեխնիկական և հիգիենիկ անվտանգության կանոններին. խոսքը սնունդի արտադրության ոլորտի մասին է: Ի՞նչ կարող է անել պետությունն այս վիճակում, որպեսզի բիզնեսին ճիշտ ուղղորդի, որպեսզի կապիտալ ներդրումները ճիշտ գնան և նաև տեխնոլոգիական կոմպոնենտը մեծանա:

-Միշտ ասել եմ, որ նման դեպքերում պետք է բացվեն հատուկ դասընթացներ, կառավարության և կենտրոնական բանկի կողմից: Պետք է անվճար գործարարները լսեն մասնագետների զեկույցները: Միայն դա չի. այսօր մաքսային միությանն ենք գնում միանանք: Լսե՞լ եք երբևիցե, որ կա ինչ-որ դասընթաց, որ գործարարն իմանա…. Անկեղծորեն եմ ասում՝ ՄՄ գնալով 40 տոկոսով մեր արտաքին առևտրի վիճակը կբարելավվի, վաթսուն տոկոսը կվատանա: Հիմա այնտեղ, որտեղ կարելի է բարելավվել, կարելի է այդ բարելավվումն այնքան անել, որ փոխհատուցենք վատացմանը, դեռ մի բան էլ շահենք: Այս ընդհանուր էֆեկտը մեզ համար պետք է փորձենք, որ դրական լինի։ Հիշենք. չնայած առևտրի մեծացմանը՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի տնետեսական աճի տեմպերը ՄՄ մտնելուց հետո նվազեցին:

-Դրան օբյեկտիվ բացատրություն չկա՞:

-Ամեն տարի 35-40 տոկոս ավելանում է ռուս-ղազախական առևտուրը, բայց պակասում է ղազախա-չինական, ղազախա-եվրոպական, ղազախա-ամերիկյան, ռուս-չինական առևտուրը:

-Պակասո՞ւմ է, թե՞ չի աճում:

-Եվ նա, և նա: Հարաբերական կոնստանտ (հաստատուն) գներով պակասում է, եթե դոլարի գինը վերցնես կոնստանտ գներով: Հիմա, եթե նույնը տեղի չունենա մեր հետ, կարելի էր չէ՞ արտահանողների համար դասընթացներ կազմակերպել։ Հայաստանի հիմնական արտահանող ընկերություները չորս հարյուրն են, չնայած՝ ամեն տարի մինչև յոթ հազար ընկերություն արտահանում է, բայց դժվա՞ր էր այդ չորս-հինգ հարյուր հոգուն հավաքել ու սովորեցնել, կամ էն յոթ հազարին: Մենք այս կուլտուրան չունենք:

-Հասկանալի է արտաքին քաղաքականությունը, ԱԳՆ կոմպետեցիան է, բայց կարծես թե Հայաստանը ներդրումներ գրավելու առումով, տնտեսական արտաքին քաղաքականություն որպես այդպիսին չի վարում: Որքան հասկանում եմ սա դրված է էկոնոմիկայի նախարարության վրա, բայց կարծես թե արդյունքներ չենք նկատում, այս առումով որոշակի փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ:

-Իհարկե: Եթե հիշում եք, ապրիլին վարչապետն ասաց ներդրումային հիմնադրամի մասին: Դրա մասին մենք արդեն տասը տարի է խոսում ենք, որ վերջապես բանկերը վարկավորման համար են, այլ ոչ թե ներդրումների, որ մենք չունենք թեկուզ մեկ հատ ներդրումային ինստիտուտ Հայաստանում: Կխնդրեի վարկավորման ինստիտուտները չնշել այդ դեպքում:

-Այսինքն ներդրումային ինտիտուտները պետք է լինեն առանձի՞ն:

-Այո՝ որը փող է տալիս փայի դիմաց:

-Բայց դա կլինի մեր ռեզիդենտը, այսպես կոչված:

-Այո, մենք ոչ մի ներդրումային բանկ չունենք այսօր Հայաստանում:

 -Իսկ դրսի կապիտալից ներդրումներ ներգրավելու համա՞ր:

-Ես, համենայն դեպս, տեսնում եմ հսկայական շարժ՝ ներդրումային սուվերեն ֆոնդ ստեղծելու. և արդեն հիմնական շեշտը դնելու ոչ թե մոսկովյան կամ ամերիկյան մեծահարուստների վրա, որոնք մեկ, երկու, երեք պրոյեկտ են իրականացնում, այլ հարյուր հազարավոր հայերի վրա, որոնք հազար դոլարով, հինգ հազար դոլարով կարող են երաշխավորված ներդրումներ ունենալ Հայաստանում, և ես կարծում եմ, որ համենայն դեպս այս կետը կար կառավարության ապրիլյան ծրագրում՝ ես էլ գովեցի: Ասացի՝ վերջապես: Նախորդ կառավարությունը գտնում էր, որ բանկերը ներդրումների համար են, այդպես էլ թույլ չտալով, որ գոնե մեկ հատ ներդրումային բանկ ստեղծվի:

-Հիմա ապրիլից հետո, երբ որ կառավարությունը հռչակեց գաղափարը՝ շարժ կա՞:

-Չգիտեմ, հինգ ամիս է անցել, ես դեռ չգիտեմ՝ այդ գործն ինչ վիճակում է:

-Դրա համար ինչ-որ նախընթաց քայլեր անհրաժե՞շտ են: Արվո՞ւմ են, չեն արվում:

-Պարտադիր, օրինակ՝ ժամանակին այս ճնշման տակ ստեղծվեց Համահայկական բանկը, բայց դա սովորական կոմերցիոն բանկ դարձավ: Ընդհանրապես այդ կառույցը, այդ ձևով չպետք է ստեղծվեր:

 -Ձեր վարչապետության օրոք տեղի ունեցավ հողերի սեփականաշնորհման պատմական ռեֆորմը, բայց այսօր՝ քսան տարի անց, լուրջ խնդիր կա. պարենի անընդհատ թանկացման պայմաններում և Հայաստանում համեմատաբար խտաբնակ և ոչ բարենպաստ կլիմայական պայմաններ ունենալու պայմաններում մեր վարելահողերի մեծ մասը մնում են անմշակ՝ հատկապես բարձր լեռնային հատվածներում՝ Գեղարքունիքի մարզ, Շիրակի դաշտավայր: Տեղում իրավիճակը հետևյալն է. սեփականատերերի մեծ մասն արդեն արտագնա աշխատանքի են մեկնել, ավելի հեշտ եկամուտների աղբյուրներ ունեն և բիզնես տեսանկյունից նպատակահարմար չէ դրանք օգտագործել: Ինչպե՞ս կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի ռեսուրսն օգտագործվի, բայց միաժամանակ չոտնահարենք սեփականատիրոջ իրավունքները:

-Նախ հասկանանք ո՞ւր է հասել գյուղատնտեսությունը: Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների՝ ինտենսիվ մշակվում է չորս հարյուր հազար հեկտար հողից երկու հարյուր հիսուն հազարը: Ըստ գյուղնախարարության տվյալների՝ հարյուր հիսուն հազարը մասամբ չի մշակվում: Գիտե՞ք չէր մշակվում նաև առաջ: Փաստորեն այսօր չի մշակվում հողերի քառասուն տոկոսը: Ըստ նույն գյուղատնտեսության նախարարության տվյալների գյուղատնտեսության համախառն արդյունքը երկուսուկես անգամ ավելի է, քան թե 1990 թվականին ֆիզիկական ծավալներով: Օրինակ՝ երկու հարյուր հազար տոննա կարտոֆիլի փոխարեն արդեն վեց հարյուր հիսուն հազար տոննա ենք արտադրում, վերջապես նախարարն ասում է՝ մենք մեզ կերակրում ենք կամ մենք արդեն խոսում ենք այն մասին, որ մենք չորս հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար տոննա հացահատիկ ենք արտադրում: Նախկինում դրա կեսն էր: Ես, իհարկե, քննադատել եմ այդ թվերը, չնայած՝ այդ քննադատությունը չի հասկացվել. «Ախպեր դու ես արել այս հողային ռեֆորմը, գոհ չե՞ս»… Բայց ես ասել եմ, որ նման բաները այդ տոնով, այդ չափով գրելու կարիք չկա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը ֆիզկական ծավալներով արտադրում է մոտ երեսուն տոկոսով ավել քան իննսուն թվականին, հատկապես՝ բուսաբուծությունը: Վատ վիճակի է հասել խոզի մսի արտադրության կամ հավի մսի արտադրության մեջ, բայց բուսաբուծությունում աճ կա, կաթի արտադրության ոլորտում նույն ծավալներում է, ձվի արտադրությունում աճ կա և այլն… Այսինքն, այդ ռեֆորմից գյուղատնտեսությունը չպակասեց, սա միակ ճյուղն է եղել, որ չի պակասել: Դա ֆիքսենք:

-Ավելին, երբ թվերով նայում ենք, մեկ շնչով աշխատողի եկամուտներն էլ են աճել:

-Կարելի՞ է այսպես շարունակել: Չի կարելի: Գյուղն անընդհատ արտադրում է ոչ միայն մթերք, այլ նաև արտագաղթի «հումք»՝ մարդ, որովհետև զբաղվածություն չկա, բայց եկեք հասկանանք, որ մեր գյուղում ապրում է երեք միլիոնից մեկ միլիոնը: Մեկ միլիոն մարդ չի կարող զբաղվել չորս հարյուր հազար հեկտար վարելահողով, հանրապետությունը ռետինից չի, առաձգական չի: Եթե հիշում եք, Հայաստանի գյուղերից ԽՍՀՄ ժամանակ տարեկան 200-250 հազար մարդ արտագնա աշխատանքի էր մեկնում. ամբողջ Գավառը, ամբողջ Արթիկը, այդ շրջանները՝ նույնիսկ Արարատյան դաշտը… նրանք արտագնա աշխատանքի էին: Այսինքն, սա նորություն չէ, և երբ որ դու հողի ռեֆորմ ես արել, դա չի նշանակում, որ չորս հարյուր հազարը պետք է բոլորին կերակրի, բոլորին աշխատանքով կապահովի: Ամեն մի գյուղում բացում էին ցեխեր, դրանք իրանց չէին արդարացնում՝ վնասաբեր էին: Հիմա երկու ճանապարհ կա: Գյուղնախարարությունն ասում է խոշորացնեմ, ինչո՞ւ: Խոշորացնես աշխատանքի արտադրողականությունը կբարձրանա, էլ ավելի կմեծացնես արտագաղթի տեմպերը: Իսկ գուցե գնա՞ս կոպերացիայի: Ի՞նչ կտա սա, սա նույնպես հարցը ամբողջովին չի լուծի, բայց էս դեպքում գյուղատնտեսությունը մասնագիտացնելը էկոլոգիապես մաքուր աշխատատար գյուղատնտեսության մեջ: Այստեղ ես տարբերակ տեսնում եմ: Գուցե ամեն մի գյուղ ոչ թե խաղող մթերի, այլ ամեն մի գյուղ իր գինին սարքի և գործարանները գինին առնեն, ԱԱՀ-ն կմնա գյուղում: Կան պրոբլեմներ և կարելի է լուծել: Այսօր գյուղատնտեսության մեծածախ գինը, որով գյուղացին ձմերուկը հանձնում է, այն որ Երևանում վաճառվում է 120-ով, գյուղացին հանձնում է 30-40-ով: Ինչո՞ւ երեսուն տոկոս պետք է լինի, գոնե կեսը պետք է լինի: Այսպիսի հարցեր կարելի է լուծել էվոլյուցիոն ճանապարհով, և գիտեք, որ ես առաջարկել եմ կոոպերացիա գյուղում. հողերը մնում են նույնը, բայց գյուղացին ամեն մի, ասենք, խաղողագործական գյուղում կա գինեգործական արտադրամաս, գյուղացին փայ ունի փայատիրական, ոչ թե բաժնետիրական այլ փայատիրական, էս գյուղում ագրոսերվիսի փոքրիկ ձեռնարկություն, գյուղացին այդտեղ էլ փայ ունի, այսինքն ունի իր հողը, ունի փայ ագրոսերվիսում, ունի փայ վերամշակման արտադրությունում և այդ փայի դիմաց պարտավորվել է տարեկան, ասենք, 20 աշխատանքային օր այդտեղ աշխատի: Ես առաջարկում եմ այս կոոպերացիայի հիման վրա գյուղը փոխել: Կառավարության կամ գյուղնախարարության ռեակցիան այսպիսին է. «Բագրատյանը շատ բարդ բան է առաջարկում»: Իսկ նրանք ուզում են հեշտ լուծել, այ ես դրան դեմ եմ: Էս հեշտ դնել փրթել նորից լուծել, վերցնել մեծ լատիֆունդիաներ սարքել հազար, հազար հինգ հարյուր, երկու հազար հեկտար ես դեմ եմ:

-21-րդ դարում գյուղը կարելի է վերափոխել առանց այդ հանրային ծառայությունները մատչելի դարձնելու:

-Դարձնենք, ես դրան դեմ չեմ: Վեճը այդտեղ չէ: Վեճը հետևյալն է՝ կոոպերացիա, թե՞ խոշորացում, իսկ այն, որ մեր գյուղից շարունակելու են դուրս գալ դեպի Երևան, կամ դեպի Ռուսաստան կամ դեպի Ամերիկա, դա պարզ է. այսօր մեր գյուղում ապրում է բնակչության մոտավորապես 32 տոկոսը: Այնտեղ վաղ թե ուշ պետք է ապրի 5 տոկոսը, դա տանելու է, աշխարհն է այդպես: Այսօր ֆրանսիական գյուղում ապրում է բնակչության 4-5 տոկոսը և կերակրում է ամբողջ Ֆրանսիան, ԱՄՆ-ում և ՄԲ 2 տոկոսն է աշխատում և կերակրում:

-Դա ուրբանիզացիայի պրոցես է որը հասկանալի է, բայց ուրբանիզացիան մեր մոտ շատ կենտրոնացված է: Բոլորը ձգտում են դեպի Երևան, իսկ պետք չէ՞ փոքր քաղաքները, մարզային քաղաքները զարգացնել:

-Անպայման, դա արդեն ուրիշ հարց է: Մենք պետք է հասկանանք, որ գյուղերում, աշխատանքի արտադրողականության բարձացման հետ զուգընթաց, շատերը կասեն առանց այդ էլ հողերը քիչ էր աշխատանքի արտադրողականությունը բարձրացրեցիք, բա ես ի՞նչ անեմ: Մեր խնդիրն է, որ այդ բոլորը միայն Երևան չգան: Երևանի ագլոմերացիան լրջագույն խնդիր ունի: Օրինակ՝ Բերդ քաղաքը, Իջևան քաղաքը… դրա համար ես ԱԺ-ին ասեցի՝ առաջին քայլն անենք քաղաքների նկատմամբ, մոտավորապես 30 քաղաքի բյուջե դարձնենք ինքնաբավ, թույլ տանք իրանք աշխատեն, թույլ տանք քաղաքները սկսեն իրար հետ մրցակցել: Ֆրանսիա, որ գնում ես փոքրիկ քաղաքներ, մեկը դանակ է արտադրում, մյուսը վարագույր է կարում, այս բաները պետք է անենք: Ամեն տեղ մի դեմք ստեղծող արտադրություն պետք է ստեղծվի և նրանց պետությունը պետք է օգնի, որոշենք եկեք սա անենք, բայց ավելի շատ դա պետք է գա տեղական նախաձեռնության կարգով և այս գյուղաքաղաքների դերը գնալով պետք է մեծանա:

-Իսկ ի՞նչն է խանգարում, որ տեղերում նախաձեռնություններ լինեն:

-Նախ թող ինձանից չնեղանան, բոլորը Հանրապետական են և այսպես չի լինում, արդեն ընտրություն չկա, դա նույն մտածելակերպն է, նույն ձևն է, բազամազանություն չկա: Երկրորդը՝ տեղերը բյուջե չունեն: Օրինակ՝ ինչն է խանգարում, ենթադրենք ես գյումրեցի եմ, չնայած հիմա Երևանում եմ աշխատում ապրում, եթե գրանցված եմ Գյումրիում հաշվապահությունը իմ եկամտահարկի կեսը փոխանցում է Գյումրի: Ստացվում է ֆինանսների նախարարությունը պակասեցնում է Գյումրիին տրվող փողը:

-Որոշակի հարկատեսակներ, օրինակ՝ գույքահարկը, հողի հարկը, տեղում են գանձում: Համայնքներում դրանց արդյունավետ ծախսելու պատասխանատվություն կա՞ մինչև այսօր:

-Ես կարծում եմ, որ համայնքներն ավելի լավ են ծախսում այդ փողը:

-Պետական սուբսիդավորման դոտացիաները, որ տրվում են համայնքներին, երբ որ ուսումնասիրում ենք, պարզվում է որ դա գնացել է աշխատակազմի աշխատավարձ և համայնքի ղեկավարի մեքենային սպասակող վճար:

-Ես ձեզ բացատրում եմ, մի քանի քաղաքներում եղել եմ, նույնիսկ, երբ որ հանրապետական ղեկավարները, ես տեսել եմ, որ Երևանում վատ են մտածում դրանց մասին: Այո, նրանք, ի վերջո, ավելի լավ կարող են անել: Ես Ձեզ այնպիսի ծախսեր կարող եմ ասել, ես չեմ ուզում չափազանցնել, թե Իշխան Զաքարյանն ասաց յոթ հարյուր միլիարդի բյուջեն քամուն են տվել: Իհարկե, դա մի քիչ անհասկանալի արտահայտություն էր ինձ համար, չեմ ուզում կառչեմ դրանից էլի, բայց այնպիսի ամբողջական ծախսեր կա, որ իզուր տեղը արվում է Հայաստանում: Համայնքներում այդպիսի բան չկա: Այո, Դուք ինչ եք ուզում ասել՝ չարաշահում կա՞, այո կա: Այնուամենայնիվ, ավագանին կամ մյուսները կայացած են: Դուք ինչ ուզում եք ասեք, մենք որքան էլ որ դժգոհում ենք, նույն Երևանի ավագանուց, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ փոքրիկ միջոցները, ինչ որ կանաչապատում, ինչ որ բան անում է, իրենք ավելի մոտիկ են կանգնած: Օրինակ՝ ես չեմ հասկանում, թե ինչպես է լինում մեր ԲՈՒՀ-երի ու դպրոցների ֆինանսավորումը: Ինչո՞ւ չէր կարելի տալ համայնքներին: Թող դեմք հայտնվի, թող ամեն մի դպրոց իր ոճն ունենա:

-Օրինակ նախադպրոցական հիմնարկները, արտադպրոցական ուսումնական ինստիտուտները, գրադարանները, մշակույթի պալատները... դրանք տրվել են համայնքներին, բայց այն համայնքները, որոնք խոշոր բյուջե չունեն, սկզբունքորեն այդ բեռը չեն կարող տանել:

-Մանկապարտեզը տվել ես, այդ փողը, որ ծախսում են մանկապարտեզի վրա, նույնպես տուր: Բա ի՞նչ, ուզում ես մարդկանց հիմար վիճակի մեջ դնել: Մենք չենք կարում ասել նոր փողի մասին. կա մեկ տրիլիոն դրամի բյուջե: Բոլոր համայնքների բոլոր ծախսերը հարյուր քսան միլիարդ դրամ են, այդ գումարից միայն 25 միլիարդն են ծածկում գույքահարկը, տուգանքները, հողի հարկը և այլն: Այսինքն, 120 միլիարդից 25-ը իրանք ունեն: Ութսուն տոկոսը ֆիննախն է տալիս այդ գումարը: Չ՞ի կարելի այս 120 միլիարդը տեղում թողել:

-Այդ դեպքում արդյո՞ք չի առաջանա անհավասարակշռություն:

-Կան համայնքներ, որոնք կծախսեն իրենց ծախսերը, օրինակ Երևանում, կա համայնք, ասենք Բերդ քաղաքը, որը էլի քիչ կունենա փող, մի քիչ կավելանա իրա փողը, բայց մի քիչ համահարթեցում արա:

-Իմիջիայլոց, համահարթեցման բանաձևը ոնց որ փոխվեց անցյալ տարի, դա ավելի արդար է՞:

-Ոչ, ռադիկալ քայլի չգնացի: Ես հոկտեմբերին նորից կվերադառնամ Երևան, կսկսվի բյուջեի քննարկումը, և նորից վիճաբանությունը կլինի 4-5 հիմնական հարցի շուրջ` տվեք համայնքների փողերը, փոխեք ըստ սահմանադրության, ինչպես որ կա, հաստատեք բյուջեի ոչ միայն ծախսերը, այլ նաև եկամուտները: Այս նույն վիճաբանությունը նույնությամբ կրկնվելու է: Եվ արդեն պառլամետական մեծամասնությունը ասելու է՝ մինչև մեծ իշխանափոխություն չլինի, այս հարցերը չեն լուծվելու:

-Դուք, որքանով տեղյակ եմ, այս փուլում կառավարության և տարբեր գերատեսչությունների հետ խորհրդակցությունների մեջ եք եղել: Բյուջեի մշակման փուլում չե՞ք առաջարկել այս քայլերը:

-Ես հիմա էլ եմ առաջարկում, այժմ Ձեր միջոցով էլ եմ ասում: Եղել են հանդիպումներ, էլի ասվել է, խնդրել են գրավոր ներկայացնեմ, չեմ զլացել, գրավոր եմ ներկայացրել, նույնիսկ տասնակ էջերով գրել, ներկայացրել ենք: Օրինակ` նույն համայնքների մասով ասվել է, որ հնարավոր չէ, քանի որ միևնույնն է կան աղքատ համայնքներ, լավ, ենթադրենք ուզում ենք 900 համայնք, 100-ի փողը բավականացնում է, 800-ինը չի բավականացնում: Այն 100-ը, որ բավականացնում է, թողնենք իրենց, դոտացիա տանք այն 700-ին, ասում են ոչ, եթե տալիս ենք, ուրեմն 800-ինն էլ տանք: Մոտավորապես այսպես, ես չեմ հասկանում: Օրինակ` ես միշտ ասել եմ և հույս ունեմ, որ կառավարությունը այս անգամ ինչ-որ բան կփոխի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը ընդհանրապես չէր լսում: Բյուջեի մասով առաջին տարում 64 դիտողություն էի արել, ոչ մեկն էլ չէր ընդունվել: Ես` տնտեսագիտության դոկտոր եմ, իմ մեգաէկոնոմիկայի գիրքը դասագիրք է արտասահմանում, նման բան մենք Հայաստանի պատմության մեջ չունենք` սկսած 4-րդ դարից և պարզվում է, որ իմ 64 դիտողություններից ոչ մեկը արժանի չէր, որ հաշվի առնվեր: Այդպես չի լինում։

-Այս կառավարությունը առաջին բյուջեն է բերելու...

-Այս կառավարությունը առաջին բյուջեն է բերելու: Տեսնենք քանի առաջարկ կընդունեն: Երբեք չեք տեսնի, որ ես անեմ դիտողություն հենց այնպես: Նման դեպք չկա: Ավելի հաճախ, երբ որ իրենք հարկային արտոնություն են բերում, ասում եմ պետք չէ: Երբեք ես ինձ թույլ չեմ տվել իջնելու գաղափարախոսական դիրքերից: Երբեք: Կան մարդիկ, որ ասում են` համ ծախսերն ավելացնենք, համ հարկերը պակասեցնենք: Երբեք ինձանից նման առաջարկություն չեք լսի:

-Գանք քաղաքական դաշտ: Սկսենք ընդդիմության` քառյակի պահանջներից և թեժ աշնան խոստումներից: Դուք հավանաբար, այդ նախատեսված վերջնաժամկետին կլինեք Երևանում: Սեպտեմբերի 30-ից հետո ի՞նչ կարելի է ակնկալել:

-Չգիտեմ: Ճիշտն ասած` ես քառյակի աշխատանքներին այդքան էլ անմիջապես չեմ մասնակցում, բայց կուզենայի, որ նրանց ելույթները կամ միասնությունը կամ եթե ինչ-որ բան ունեն, ուժեղ լինի: Բոլոր դեպքերում ինձ այս պահին հետաքրքրում է, որ անպայման քաղաքական հակակշիռ լինի Հանրապետական կուսակցությանը: Ես առանձին եմ, սկզբունքորեն մենակ եմ, որպես կանոն` քառյակը ինչ դիմել է, որը համարել եմ ճիշտ, օժանդակել եմ, բայց ես կուզենայի, որ նրանք հավաքվեին և ճնշեին:

-Դուք նախագահի թեկնածու էիք և ինքներդ էիք առաջարկում սահմանադրական փոփոխություններ, այսինքն` համակարգային փոփոխություններ, որոնք անմիջապես առնչվում են սահմանադրական նորմերին: Հիմա, երբ որ կա նման նախաձեռնություն, բոլոր դեպքերում գտնում եք, որ ընդդիմությունը պետք է դա անտեսի՞, թե ամեն դեպքում ցանկալի է` մասնակցի դրան, թեկուզ` հանրապետական մեծամասնության հետ:

-Ես լավ չգիտեմ` ինչ փոփոխություններ են նախատեսվում, բայց իմ սահմանադրական փոփոխությունները ճիշտ հակառակ ուղղության էին` ուժեղացնել նախագահական իշխանությունը: Այ որ ես լսել եմ` թուլացնել նախագահական իշխանությունը` ես չգիտեմ դրա վերջն ինչ կլինի: Կամ կստանանք ավելի այլանդակ պառլամենտական դիկտատուրա… Օրինակ` ես մտածում եմ, որ այսօրվա պառլամենտը եթե լիներ գլխավորը, կներեք, իսկ ո՞վ է իշխում այսօրվա հանրապետականներին. այնտեղ, որտեղ իրենք ուժ են տեսնում, այնտեղ, որտեղ իրենք փող են տեսնում: Որպես կանոն, իրենց մեջ էլ կտրում է միայն թաղի տղերքի և ուժի ու փողի դիրքերից խոսողների իշխանությունը։

-Իսկ այլ երկրներում ա՞յլ ձև է:

- Ես գտնում եմ, հայ ժողովուրդը փոքր հանրույթ է, բոլորն իրար ճանաչում են: Պառլամենտական ընտրությունները շատ ավելի վատ են ստացվում, քան նախագահականը, որտեղ էլի ստացվում է վեճ: Եվ ընդհանրապես, աչքներիս առաջ պատերազմ ունենալով, մենք վերացնում ենք նախագահական ինստիտուտը: Բայց երբ ես ասում էի սահմանադրական փոփոխություն... Այո, կան բաներ, որոնք այսօրվա սահմանադրական փոփոխությունների մեջ կան: Օրինակ` մարդու իրավունքները, սեփականության իրավունքը, դա բացարձակ իրավունք է, չի կարող օրենքով կարգավորվել: Երբ օրենք են ընդունում և ասում, որ հանրային շահի համար այս տները քանդվելու են, նման բան ընդհանրապես օրենքով չի կարող լինել: Այսինքն կան հարցեր, որոնք այդ սահմանադրությամբ լուծված չեն: Այո, մենք դրանք ասում ենք: Նույն սահմանադրությամբ պետք է լուծվի տեղական ինքնակառավարման ֆինանսական միջոցների, աղբյուրների հարցը: Կամ այսօր կառավարությունը ցանկացած իր պարտավորությունը կամ ակտիվները մեծացնող ցանկացած որոշում պետք է բերի Ազգային ժողով, չի բերում: Օրինակ` կառավարությունը կարող է արժեթղթեր թողարկել 700 մլն դոլարի Լոնդոնում` առանց պառլամենտի գիտության: Դա կառավարության պարտավորությունն ավելացրել է, ի՞նչ տարբերություն պարտքի և վարկի տեղը այս արժեթղթերի վաճառքի միջև: Սրանք ես չեմ ընդունում: Ես այս կետերին էի ասում, բայց իմ խիղճը հանգիստ է: Ես հիմա էլ նախագահական կառավարման ձևի կողմնակից եմ: Այո, այսօր Հայաստանում վիճակը շատ վատ է: Ես գոհ չեմ նախագահի իշխանությունից և այլն, բայց պատկերացրեք, որ դա էլ չլիներ, մենք մի բան վերացնում ենք, առանց իմանալու, թե ինչ ենք ստանալու դիմացը: Դիմացը ստանալու ենք գողականների իշխանություն: Ի դեպ, այդ գողականությունը մեզ, մեր հասարակությանը բնորոշ է: Թաղայինների իշխանություն, թաղային հեղինակությունների, իսկ ով է այս ամենի պատասխանը տալու: Արդեն սահմանադրորեն կֆիքսվի այդ իշխանությունը: Օլիգարխների իշխանությունը: Տեսեք, թե այսօր կառավարությունում ում նշանակում են` մեծահարուստ են: Նախարարների և փոխնախարարների մեջ սովորական, պարզապես ինտելեկտուալ մարդ չի հայտնվում: Այդպես ու՞ր կարող ենք գնալ: Գոնե հիմա մենք գնում ենք, ասում ենք նախագա՛հ, սա փոխի, գոնե գիտենք, որ կա ժողովրդի կողմից ընտրված նախագահ, ով պատասխանատվություն է կրում ժողովրդի հանդեպ: Այս մտքերը, որ Ձեզ եմ ասում, անկեղծորեն արտահայտել եմ այդ սահմանադրական հանձնաժողովի առջև: Ասել եմ փարատեք ինձ: Այո, կան բաներ, որ ճիշտ են դրված: Կամ` ով է Ձեր ձեռքը բռնել դատական իշխանության համակարգը փոխելու: Այնտեղ հստակ կոնցեպտ չկա, ես պառլամենտականում առաջարկել էի հստակ կոնցեպտ: Իսկ ով է Ձեզ արգելել ամեն տարի Երևան քաղաքում ամենակարևոր հարցերով քաղաքային ռեֆերենդում լինի: Վերջապես երբ ենք այս ամենն անելու:

-Տեղական ռեֆերենդումը, ինչպես հասկանում եմ, խնդրահարույց է, քանի որ մենք դրա նախադեպը չունենք, հետևաբար, գուցե դո՞ւք նախաձեռնեք:

-Ես ասում եմ. այս պահի դրությամբ ուժս պատեց 2 տարի 9 ամսում 16 օրենք եմ ներկայացրել, 14-ը մերժված է:

-Որևէ համայնքում...

-Օրինակ՝ ասեմ Ձեզ, որ հիմա կոնտակտ կա, և գուցե ստացվի Գյումրիում բյուջետային համակարգը այդպես անել, կամ Ղարաբաղի որոշ գյուղերում կոոպերացիա։ Բայց ես մի մարդ եմ՝ գործընկերների հետ միասին: Ես գիտեմ դրա ձևը՝ անելու ու կազմակերպելու: Բայց այդ ամենը կառավարության խնդիրն է ի վերջո։

-Հայաստանում կարծես չի ձևավորվել այդ ավանդույթը՝ նախկին պաշտոնյաների, ովքեր փորձ են կուտակել: Ոչ ֆորմալ ակումբի նման մի բան: Օտար երկրներում դա կա, ակնհայտ է որ այդ սերնդափոխությունը փորձի փոխանակումը նաև, շատ արդյունավետ է նաև ոչ ֆորմալ շփումների միջոցով: Այ Դուք, որպես Հայաստանի նախկին վարչապետ, չե՞ք կարծում, որ Հայաստանում նման մի ակումբի կարիք կա:

-Դա ես չպետք է ստեղծեմ դա իշխանությունը պետք է անի: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վարչապետների ակումբ պետք է ստեղծվի, դեռ չեն հրավիրել, բայց նա ասաց, եթե ես չեմ սխալվում, կարծես թե նա սեպտեմբերին ուզում է առաջին հանդիպումը կազամակերպել: Դե ոչինչ, թող սկսի:

-Իսկ դուք խնդիր չունե՞ք շփվելու մեր ներկա ու նախկին վարչապետների հետ:

-Ոչ, ոչ մեկի հետ:

Հարցազրույցը՝ Արմեն Մինասյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}