Արա Պապյան. «Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը, եթե անգամ Ղարաբաղը զիջենք»
«Հայ-թուրքական սահմանը չեն բացի և եթե մենք Ղարաբաղն էլ զիջենք, միևնույն է, Թուրքիան այլ պատճառներ կգտնի, որպեսզի հայ-թուրքական սահմանը չբացվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին ասաց Մոդուս-Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի ռազմավարական խնդիրն է խեղդել Հայաստանին, որպեսզի Երևանը որևէ պահանջատիրություն չունենա Թուրքիա նկատմամբ:
«Ղարաբաղը միայն պատրվակ է, որպեսզի իրականացվի Թուրքիայի մեծ ռազմավարությունը` թուլացնել Հայաստանին, որպես քաղաքական և տնտեսական գործոն: Այդ ռազմավարության է միացել նաև Ալիևը»,-նշեց Ա.Պապյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, սակայն պետք է ավելի ակտիվացնել պայքարը հայկական պահանջատիրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ