Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ օմբուդսմենի գրությունը ՌԴ-ում քննարկում են
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր առավոտյան կապ է հաստատել ՌԴ ՄԻՊ-ի աշխատակազմի հետ՝ հայ գործարար Լևոն Հայրապետյանի գործի հետ կապված:
«Մեզ ասացին, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումն ընդունվել է քննարկման, ուսումնասիրում են, արդյունքների մասին մեզ կտեղեկացնեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:
Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովային` ուսումնասիրելու Լ. Հայրապետյանի հարցը. շեշտադրումը դրված է հենց նրա առողջական խնդիրների և դրանց պարագայում նրա՝ կալանավայրում գտնվելու փաստի վրա:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Սեպտեմբերի 15-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է:
Նախորդող հրապարակումներ՝
Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը
Լևոն Հայրապետյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Մեկնարկել է Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին