Արմեն Հարությունյանը գործարարների խմբին ներկայացրել է մայրաքաղաքի ներդրումային առաջնահերթությունները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես- համաժողով-փառատոնի շրջանակում Երևան ժամանած գործարարների խմբի հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրել է մայրաքաղաքի ներդրումային առաջնահերթություններն ու հեռանկարները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցել քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու գործնական առաջարկներին:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն անդրադարձել է Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին`ընդգծելով, որ զբոսաշրջությունը թեև մայրաքաղաքի նոր զարգացող ուղղություններից է, սակայն մեծ ներուժ և հեռանկար ունի:
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները և այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Երևանում գործարարությամբ զբաղվելու իրենց ուղղությունների մասին:
Հանդիպմանը ներկա ֆրանսահայ գործարար Հակոբ Կոշեցյանը նշել է, որ հատկապես տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Երևանի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը մեծ է:
Համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու գործարարները պայմանավորվել են խոսել նաև սեպտեմբերի 20-ին բացվող «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ