Նարեկ Սամսոնյան. Հայաստանում քաղաքացիական հասարակության ձայնը լսելի չէ
Այսօր Հայաստանում լավ նախադրյալներ կան քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:
Միաժամանակ նա նշեց, որ այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության ձայնը լսելի չէ: Նրա կարծիքով, քաղաքացիական հասարակության կայացման համար անհրաժեշտ է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների կրթական մակարդակը: Ըստ Ն. Սամսոնյանի ցանկացած պետության զարգացվածության աստիճանը պայմանավորված է տվյալ պետության ներսում հակակշիռների տարբերությամբ:
Ասուլիսին ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանն ասաց, որ Հայաստանի համար այսօր ամենակարևոր մարտահրավերը Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն է:
«Այսօր Հայաստանին մտցնում են մի միության մեջ, որտեղ քաղաքացիական հասարակության ձայնը գրեթե չի լսվում: Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի չառնելով մեր ժողովրդի կարծիքը»,- ասաց նա:
Ըստ նրա, ցանկացած հասարակության ձայն լսելի է, բայց դա չի նշանակում, որ հաշվի են առնում: Նրա խոսքով, այսօր հայ հասարակությունը պետք է ամեն օր դուրս գա փողոց՝ իր ձայնը ամեն օր հասցնելով իշխանություններին, միջազգային հանրությանը, որ դեմ է ԵՏՄ-ին անդամակցելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ