«Ամենախելացին» կրթական հեռուստաշոու՝ դպրոցականների համար
«Մարտ ամսից «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսելու է կրթական միջազգային նոր ծրագիր՝ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն, որին մասնակցելու են 2 տարիքային խմբի դպրոցականներ՝ 12-13 և 15- 16 տարեկան»,-կրթության և գիտության նախարարության, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, «Արմենիա» հեռուստաընկերության միջև համագործակցության հուշագիր ստորագրման ժամանակ ասաց «Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
«Իրապես մեծ պատասխանատվություն է նման նախագիծ նախաձեռնելը: Վստահ եմ, որ բարձր մակարդակով իրականացնելու ենք: Շատ կարևոր է, որ խաղը լինի ժողովրդական, չենք ներառելու շատ խրթին հարցեր, ցանկանում ենք անել այնպես, որ խաղին մասնակից լինեն հեռուստացույցի առջև նստած մեծ թվով դպրոցականներ»,-իր խոսքում նշեց «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խոսքով, իրենք ընդունել են այս ծրագրի առաջարկը, քանի որ այն հնարավորություն կտա բացահայտել առավել ակտիվ ու խելացի երեխաներին. «Հուսով ենք՝ նախարարությունը հետագայում իր ուշադրության կենտրոնում կպահի այդ երեխաներին»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ գիտելիքի արժևորմանն ուղղված նախագիծը երեխաների շրջանում սեր է սերմանելու դեպի գիտություն: Նրա խոսքով, այս նախագիծը հնարավորություն է դասական ուսումնական կրթական գործընթացներին զուգահեռ կիրառել նման զվարճալի, ինտերակտիվ խաղային տեխնոլոգիաներ, որպեսզի սովորելու գործընթացը դառնա էլ ավելի հետաքրքիր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին