Առողջություն 10:26 22/09/2014

Հայաստանում բժշկին չվստահելու խնդիր կա. ամերիկահայ գինեկոլոգ

Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից է անպտղությունը: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի ամերիակահայ պրոֆեսոր, մանկաբարձ գինեկոլոգ Բեդրոս Քոջյանի, նախորդ տարիների համեմատ, այս տարի անպտղությամբ տառապողների թիվն ավելի մեծ էր: Բեդրոս Քոջյանը արդեն մի քանի օր է «Շենգավիթ» ԲԿ-ի հրավերով Հայաստանում իրականացնում է բարեգործական խորհրդատվություն: Գինեկոլոգը բժշկական կենտրոնի հետ համագործակցում է 1999թ-ից և ամեն տարի Հայաստանում հայ մասնագետների հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սեռական օրգանների նորագոյացություն, ներքին և արտաքին սեռական օրգանների իջեցում կամ արտանկում, անպտղություն և մանկաբարձա-գինեկոլոգիական խնդիրներ ունեցոող կանայք նախապես հերթագրվել և անվճար խորհրդատվություն են ստացել: Իսկ այսօրվանից ամերիկահայ գինեկոլոգը կենտրոնի մասնագետների հետ կիրականացնի մի շարք վիրահատություններ: Ի դեպ, բնակչության որոշ հատվածի համար նախատեսված է վիրահատական զեղչ:

Panorama.am-ի թղթակցն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Բեդրոս Քոջյանի հետ:

-Հայ կանայք որքանո՞վ են ուշադիր իրենց սեփական առողջության նկատմամբ:

-Այս օրերին հետազոտել եմ 100-120 հիվանդի: Կարող եմ ասել, որ Հայաստանում կանայք բաժանվում են երկու խավի` իրենց չափից շատ հետևողների, որոնք ամեն մի փոքր խնդրին ուշադրություն են դարձնում ու բուժում ստանում, երբեմն նույնիսկ` առանց անհրաժեշտության, և հակառակը` առողջության նկատմամբ անտարբեր վերաբերմունք ունեցողների: Իհարկե, սա նաև կապված է ֆինանսական խնդիրների հետ:

-Ելնելով տարիների Ձեր մասնագիտական փորձից, Հայաստանում ձևավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:

-Ինչպես արդեն ասացի, կան մարդիկ, որ դիմում են, և կան այնպիսի մարդիկ, որոնք չեն դիմում, բայց չդիմելու պատճառը միայն ֆինանսականը չէ: Բժշկին չվստահելու խնդիր կա, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ սխալ բուժման հետևանքով հիվանդի վիճակը ավելի է վատացել, այսինքն` վնասն ավելի մեծ է եղել: Բացի այդ, բժիշկներ կան, որ թեև տվյալ խնդրի համար վիրահատության անհրաժեշտություն չի լինում, իրենք իրավիճակն ավելի են բարդացնում և հիվանդը ստիպված վիրահատվում է: Ուստի, շատ հաճախ մարդիկ վախենում են բժշկի դիմել, որպեսզի խուսափեն սխալ բուժման հետևանքներից:

-Ո՞ր խնդիրներ են ամենից շատ տարածված կանանց շրջանում:

-Տարածված հիվանդություններից են արգանդի միոման, հեշտոցի մկանների թուլացումը, միզածորանի բորբոքումները, իսկ ամենատարածվածը` անպտղությունն է: Ցավոք սրտի, նախորդ տարիների համեմատ, այս տարի անպտղությամբ տառապողների թիվն ավելի մեծ էր: Անցած տարիներին չէի ասի, որ այդքան շատ էր: Անպտղությունների 40 տոկոսն ի հայտ է գալիս կանանց մոտ, 40 տոկոսը տղամարդկանց հետ է կապված, 10 տոկոսի դեպքում առկա է ձվազատման խնդիր, իսկ 7-10 տոկոսի պատճառներն անհայտ են: Ինչ վերաբերում է միոմային, ապա այդ հիվանդությունը գնալով երիտասարդանում է: Սակայն Հայաստանում մեկ խնդիր ևս կա. այստեղ ամեն մի փոքր հանգույցին մեծ ուշադրություն են դարձնում: Շատ կանայք փոքր միոմաներով կարող են հղիանալ, իհարկե, դա կախված է նրանից, թե արգանդի որ հատվածում է այն գտնվում: Միոման պետք է հեռացնել այն ժամանակ, եթե կա արյունահոսություն, ցավ, կամ կնոջը խանգարում է հղիանալ, սակայն չգիտես ինչու, Հայաստանում փորձում են նաև այնպիսի միոմաներ հեռացնել կամ բուժել, որի անհրաժեշտությունը չկա, քանի որ այն կնոջը չի անհանգստացնում: Հայաստանում փաստերի վրա հիմնված բժշկությանը շատերը չեն հետևում, մինչդեռ` հատկապես գինեկոլոգիայում այդպես պետք է լինի: Իհարկե, Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, բայց նրանց կողքին էլ քիչ չեն այնպիսինները, որոնք գումարի համար պատրաստ են ոչ անհրաժեշտ վիրահատություններ կատարել, բայց բժիշկը առաջին հերթին պետք է մտածի հիվանդի առողջության մասին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բժիշկները պարբերաբար վերապատրաստվեն, հակառակ դեպքում` նույն տեղում կդոփեն: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա դա ակնառու է. կանայք սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում հետազոտվել և միայն դանակը ոսկորին հասնելու դեպքում են դիմում բժշկի օգնությանը: Կարծում եմ, որ պետական մոտեցում է պետք: Պետությունը պետք է միջոցներ տրամադրի, որպեսզի տարին մեկ անգամ կանայք կարողանան անվճար հետազոտվել: Ի վերջո ճիշտ ախտորոշման օգնությամբ բազմաթիվ հիվանդություններ կարելի է ժամանակին կանխարգելել, քան բուժել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}