Լրատվամիջոցները հավատացել են Ֆեյսբուքը վճարովի դարձնելու մասին կատակին
Ամերիկյան National Report կայքը տարածել է տեղեկատվություն, իբր նոյեմբերի 1-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցը օգտատերերի համար վճարովի է դառնալու, ամսական վճարը կկազմի 2,99 դոլար:
Յութուբում տեղադրված նյութի ներքո արված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ օգտատերերի մեծ մասը չի հավատում տեղեկատվության իսկությանը, լրատվամիջոցին համարում են ոչ հավաստի, իսկ ֆեյսբուքի վճարովի դառնալու մասին ապացույցներ ներկայացնելու դեպքում, ինչպես նշել է մեկնաբանություններից մեկի հեղինակը, ինքն առաջինը ներողություն կխնդրի լրատվամիջոցից: Մեկ ուրիշն էլ այդտեղ աշխատող լրագրողներին խորհուրդ է տալիս լրագրողների դպրոց վերադառնալ:
Մեկնաբանողների թվում քիչ չեն նաև այնպիսիները, ովքեր վիրավորանքներ են հնչեցնում Ցուկերբերգի հասցեին:
«Ուտրո.ռու» կայքը ընթերցողների ուշադրությունն է հրավիրում ամերիկյան այդ կայքի վերնագրերի վրա ու նշում, որ կայքի անունը ասոցացվում է կեղծ լուրեր հաղորդելու հետ:
Ֆեյսբուքը վճարովի դառնալու լուրի վերաբերյալ կասկած է հայտնել նաև «Օդնոկլասսնիկի» ցանցի մամուլի քարտուղարը:
Ֆեյսբուքյան իր էջում նա բացատրել է, որ Ֆեյսբուքը երիտասարդ լսարան ներգրավելու խնդրի առաջ է կանգնած, իսկ այն վճարովի դարձնելն իրավիճակն ավելի կբարդացնի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց