Հաագայի դատարանը հետաձգել է Քենիայի նախագահի գործով դատական գործընթացը
Միջազգային քրեական դատարանը հետաձգել է Քենիայի նախագահ Քենի Ուհուրու Քենիատայի գործով դատական գործընթացի մեկնարկը: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նման որոշման պատճառն այն է, որ «դատավորները մի շարք հարցեր ունեն»:
Դատավորներն ուզում են այս հարցն ուսումնասիրել բազմակողմանի, այդ իսկ պատճառով որոշել են անցկացնել կարգավիճակային համաժողով հոկտեմբերի 7-8-ին: Առաջին համաժողովին հրավիրվելու է Քենիայի կառավարության ներկայացուցիչը, իսկ երկրորդին պահանջվում է Քենիատայի ներկայությունը:
Հաագայի միջազգային քրեական դատարանը Քենիատային մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ. 2007 թ. նախագահական ընտրություններից հետո երկրում անկարգություններ են եղել: Քենիատան իրեն մեղավոր չի ճանաչում: