Շառլ Ազնավուրը խոստացել է Թուրքիայի նախագահին Ծիծեռնակաբերդ ուղեկցել
Ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ` այս մասին Ազնավուրը հայտնել է RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նշելով, որ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` 2015 թվականին հրավիրրվել է Հայաստան, Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրավերին:
«Նա դեռ չի պատասխանել, բայց եթե նա գա, ես էլ նրա հետ կգնամ»,- հայտնել է շանսոնյեն:
Անդրադառնալով այն փաստին, որ ինքն արդեն 90 տարեկան է, Ազնավուրը հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները կկարգավորվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին 2015թ. ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան: Նախագահն այս հայտարարությունն արել է 2014թ. մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին:
Մանրամասները` սկզբնաղբյուրում