ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը չի մասնակցում Եռյակի հանրահավաքներին. «Ժողովուրդ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կողմից կազմակերպած հանրահավաքներին չի գնում, քանի որ այդ մասով որևէ որոշում չի կայացվել: Դրա փոխարեն, ինքը Շենգավիթում, 3-րդ մասում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ:
«Այնպես չէ, որ միտինգ եմ հավաքում, գնում հանդիպում եմ մարդկանց հետ, զրուցում եմ»,- ներկայացրել է Մարգարյանը:
Խոսելով այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորը պաշտպանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը` ասելով. «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ, այդ ժամանակ էլ կասեմ կողմ եմ, թե դեմ եմ… օդի մեջ չեմ ուզում խոսել, ես ուզում եմ աշխատել թղթի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց