Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 3-4-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին վայրերում` մառախուղ:
Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում` սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: