ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 210 ՀԿ
Այսօր լրացել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը։ Նույն օրը տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվել են Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։ Այս մասին հայտնում է ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Դրամաշնորհային մրցույթին դիմել է 83 հասարակական կազմակերպություն։ Ըստ ոլորտների՝ գրանցվել է հետևյալ պատկերը. ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգեր՝ 12, բնապահպանության ոլորտ՝ 16, վերարտադրողական առողջությանը վերաբերող՝ 10, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող՝ 24, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 11 ծրագիր։
Հատկանշական է, որ ՀԿ-ների մեծ մասը մարզերում գործող կազմակերպություններ են։ Հատկապես ակտիվ են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի ՀԿ-ները։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները և ոլորտային մասնագետները կուսումնասիրեն հայտերը, և կորոշվեն հաղթող կազմակերպությունները։
Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երրորդ անգամ է հայտարարում դրամաշնորհային մրցույթ։ Ընդհանուր առմամբ միայն 2014թ. դրամաշնորհ ստանալու համար հիմնադրամին դիմել է մոտ 210 ՀԿ։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան