«Հովո»-ն նախ կիսամերկ վիճակում նկարահանել է անչափահաս տղային, ապա առաջարկել հանդիպել
Երևանի բնակիչ 21-ամյա Հ. Սաֆարյանն իր համակարգչով 2013 թ. հոկտեմբերի 28-ին «odnoklassniki.ru» սոցիալական կայքի իր ստեղծած «Սաֆարյաններ» և «HOVHANNES@SYUZKA SAFARYANNER» անվամբ անհատական էջերի միջոցով ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է Երևան քաղաքի բնակիչ 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12 ամյա Ս. Մ.-ի «odnoklassniki.ru» սոցիալական կայքի հաղորդակցման համակարգի անհատական էջ:
Նա ներկայացել է «Հովո» անվամբ, առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով Ս. Մ.-ին լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը` զանգահարելով Ս. Մ.-ի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել մորը` Ա. Մ.-ին:
Հ.Սաֆարյանը մեղադրվում է 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի մեջ (Քրեական օրենսգրքի 34-142 հոդված, 2-րդ մաս, 2,6 կետեր): Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263 հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական հերթական նիստը կայանալու է այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին