Ինչպես են ԻԼԻՊ-ի անդամները ընտելանում օդային հարվածներին
Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ սկսված ռազմական գործողությունից երկու ամիս անց ակնհայտ է դառնում, որ խմբավորման անդամները նոր մարտավարություն են ընտրել:
BBC-ի աղբյուրի փոխանցմամբ, ով ապրում է խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանում, գրոհայինները կրճատել են ճանապարհներին անցակետերի թվերը, ինչպես նաև սկսել են քիչ օգտվել բջջային հեռախոսներից` վախենալով օդային հարվածներից: Նրանք նաև բեռնատարները փոխարինել են մոտոցիկլետներով:
Զինյալները նոր մարտավարության մեջ է մտնում նաև խաղաղ բնակիչների տների տանիքներին խմբավորման դրոշ կախելը, ինչը կարող է շեղել «հակառակորդին»: Գրոհայիններին արգելվել է նաև բջջային հեռախոսներով լուսանկարել կամ տեսագրել իրենց գործողությունները: Շրջանառության մեջ դրված փաստաթղթում նշվում է, որ նկարահանումներ անցկացնելու իրավունք ունենա միայն հատուկ մարդիկ, ովքեր պատասխանատու են «պայքարի փաստագրման և նկարահանման համար», իսկ այն խախտողները կպատժվեն:
«ԻԼԻՊ-ի գրոհայինները հայտնի են իրենց շարժունակությամբ, արագ վերախմբավորմամբ: Երբ նրանք հայտնվում են ռմբակոծության տակ, կրճատում են թիրախների քանակը: Նրանք արագ ցրվում են, բջջային հեռախոսներից ու ռադիոյից չեն օգտվում, որպեսզի դժվար լինի ազդակներ գտնել»,-ասել է բրիտանացի թոշակի անցած բրիգադի գեներալ և անվտանգության փորձագետ Փոլ Գիբսոնը: