Իրաքի բանակը սխալմամբ օգնություն է ցուցաբերել գրոհայիններին
Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ հումանիտար օգնություն են ցուցաբերել «Իսլամական պետության» գրոհայիններին: Այս մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ սննդամթերքն ու զինամթերքը պետք է հասցվեր իրաքցի զինվորներին, ովքեր պայքարում են Իսլամիստական պետության դեմ: Սակայն Իրաքի ռազմաօդային ուժերն այն իջեցրել են Անբար նահանգ, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո:
«Զինվորներին անհրաժեշտ էր այդ օգնությունը, սակայն բանակի ղեկավարության սխալի ու օդաչուների անփորձ լինելու հետևանքով մենք օգնել ենք գրոհայիններին՝ սպանելու մեր զինվորներին»,-ասել է խորհրդարանականներից մեկը: