Շատ կանայք վախենում են հացից
Կանանց 43%-ը հաց չի ուտում, փորձում է նիհարել, 20%-ը հաց ուտելուց հետո մեղքի զգացում է ունենում, 50%-ը միշտ շփոթվում է, երբ խոսք է լինում հացի օգտակարության մասին:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, սա են ցույց տվել հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 25-65 տարեկան 1000 կանանց շրջանում: Կանանց մեկ երրորդը փորձում է ընտրել այնպիսի հաց, որն առավել օգտակար է, իսկ 65%-ը համարում է, որ հացի օգտակարության մասին ինֆորմացիան պետք է ավելի հասանելի լինի: Ի դեպ, մայրիկների 15%-ը երեխաներին հաց չի տալիս, փորձելով նրանց հետ պահել գիրանալուց:
Գիտնականները նշում են, որ հացը քաշ հավաքելու հետ որևէ կապ չունի, ընդհակառակը, հացը թույլ է գտալիս վերահսկել այն: