Սուրիկ Խաչատրյանը՝ Ավետիք Բուդաղյանի սպանության մասին. «Ժողովուրդ»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ նա անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը և արդյոք հենց ինքն է սպանել Ավետիք Բուդաղյանին, մասնավորապես նշել է. «Նիկոլ Փաշինյանը քննի՞չ է, ոստիկա՞ն է, դատախա՞զ է, փորձագե՞տ է, ինչ է, դա եմ ուզում հասկանամ, այդ անհեթեթությունը ինչի՞ց է նա եզրակացրել»։
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները թե, հանք է նվիրել ու դրա դիմաց են ձեզ նշանակել մարզպետ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշել է. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»: