Էդուրադ Շարմազանովը կոչ արեց ընդդիմադիրներ իրենց կանոնակարգով ուրիշի տաճար չմտնել
Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն այսօրվա նիստի ավարտին հանդես եկավ արտահերթ ելույթով. «Պատճառը մեկն է՝ իմ հարգարժան ընդդիմադիր գործիչներից մի քանիսն այսօր փորձեցին դասեր տալ: Դասեր տալուց վատ չեմ զգում, եթե խելացի դասեր են: Մենք բոլորս պատրաստ ենք սովորելու, բայց չենք սիրում, երբ սովորեցնում են վատ բաներ, սովորեցնում են մի ուղի, որն օրինականության հետ կապ չունի»:
Նշենք, որ այսօր նիստի ընթացքում Է. Շարմազանովը մի քանի անգամ անջատել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսափողն այն պատճառաբանությամբ, որ վիրավորական խոսքեր է հնչեցնում ԱԺ ամբիոնից:
Նախքան ԱԺ փոխնախագահի արտահերթ ելույթը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի՝ դիտողության անելով Էդուարդ Շարմազանովին: Պատգամավորն ասաց, որ ԱԺ փոխնախագահն իրավունք չունի անջատել խոսափողը և թույլ չտալ, որ պատգամավորը հայտնի իրկարծիքը: Նա նաև նշեց, որ շատ հարցերում Զարուհի Փոստանջյանի հետ համաձայն չէ, բայց երբեք թույլ չի տա իրեն արգելել Զ. Փոստանջյանին ազատ արտահայտել իր կարծիքը:
«Գործընկերներս առաջ քաշեցին խոսքի ազատության առաջնահերթության մասին իրենց թեզը: Եթե խոսքի ազատությունն այնպիսին է, ինչպես դուք եք հասկանում, ցավում եմ ձեր, խոսքի ազատության պաշտպանների համար: Խոսքի ազատությունն ու անարխիան տարբեր բաներ են: Սա պառլամետ է, պառլամենտական բառապաշար կա, որը պետք է լինի կոռեկտության սահմաներում: Կա չգված օրենք՝ ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք, պառլամենտական տաճարում կա էթիկայի և կոռեկտության սահմանում»,- իր արտահերթ ելույթում ասաց Է. Շարմազանովը:
Այնուհետև ԱԺ փոխնախագահն ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ և 45-րդ հոդվածները, քանի որ, ըստ նրա, պատգամավորները ժամանակ չեն ունեցել կարդալ. «ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ նշված է՝ Ազգային ժողովի պատգամավորը հարգալից վերաբերմունք պետք է ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների և ԱԺ հարցերի քննարկման մասնակիցների նկատմամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածում նշված է՝ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր աղմկում են, թույլ են տալ վիրավորական արտահայտություններ: Նիստ վարողն իրավուքն ունի կարգազանց պատգամավորին զգուշացել, այնուհետև խոսափողն անջատել»:
Մինչ նա ելույթ էր ունենում, Զ. Փոստանջյանը տեղից արձագանքում էր: Է. Շարմազանովը խնդրում էր չխանգարել իրեն:
«Խնդրեցի չխանգարել: Տեսնում եք, որ…: Ասում է ավետարան են կարդում, ասում է շուտ արա ոչխարը փախավ: Հիմա ձեր մասին է»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու նիստը հայտարարեց ավարտված:
Հարակից՝
Հովհաննես Սահակյան. 131 պատգամավորն էլ պետք է համագործակցի ՄԻՊ-ի հետ (տեսանյութ)
ԱԺ նախագահ. Ինձ մի թողեք, որպեսզի ես նիստերի ժամանակ գործեմ որպես Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահը Արամ Մանուկյանի դիտողությունը ճիշտ համարեց (տեսանյութ)
Ս. Դեմիրճյան. Հայաստանում երկու տեսակի արդարադատություն կա (տեսանյութ)
Գ. Սահակյան. Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի