Մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցչին տուգանել են
Մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցիչ Արտակ Գևորգյանը խախտել է մաքսային օրենսդրության պահանջներն ու ֆինանսների նախարարության կողմից ենթարկվել վարչական պատասխանատվության:
Ֆիննախի «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանի կազմած իրավական ակտից Panorama.am-ը տեղեկանում է, որ Մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստան է ներմուծել 1010 բրուտտո քաշով խառը ապրանքներ, սակայն մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները սահմանված ժամկետում չի ներկայացրել:
Վ. Թամրազյանի որոշմամբ, նախարարության ներկայացուցիչը ենթարկվել է վարչական պատասխանտվության՝ տուգանվելով 50 հազար դրամով: