Քերի. Կոբանիի քրդերին օգնություն չտրամադրելը կլիներ «անպատասխանատու և բարոյապես շատ դժվար»
ԱՄՆ պետրքատուղար Ջոն Քերին Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնությունը Կոբանիի քրդերին ճգնաժամային վիճակի արձագանքն է, որը չի ենթադրում Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխություն: Ըստ նրա` օգնություն չտրամադրելը կլիներ «անպատասխանատու և բարոյապես շատ դժվար»: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Օբամայի վարչակարգը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը քրդերին օգտնություն մատակարարելու վերաբերյալ, ովքեր կապված են քրդական խմբավորման հետ, որը Անկարայի կողմից չի ընդունվում: Սակայն պաշարված Կոբանիում իրավիճակն այնպիսին էր, որ մատակարարումները բացարձակ անհրաժեշտ էին «ճգնաժամային պահին»:
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնն է խնդրել Թուրքիային իր սահմանը բացել և Իրաքի քրդերին թույլ տալ անցնել Կոբանի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ կռվող տեղի զինված ստորաբաժանումներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի օդուժը հոկտեմբերի 19-ի գիշերն առաջին անգամ զենք, զինամթերք և բժշկական անհրաժեշտ իրեր է ուղարկել Կոբանիի քրդերին, ովքեր շաբաթներ շարունակ մարտնչում են ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ