Ծաղկաձորի ռեստորաններից մեկից արջ է փախել (Լրացված)
Քիչ առաջ՝ ժամը 9.23-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստանում են, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:
Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ արջը գտնվել է ռեստորանի տարածքում, հրշեջ-փրկարարների և կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով կենդանին վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում