«Փարավոն» ռեստորանում կայացել է հերթական էլիտար հարսանիքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում կայացել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքին։ Ըստ թերթի տեղեկությունների՝ ներկա են եղել ՀՀ նախագահը նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խնջույքին շատ քիչ ՀՀԿ-ականներ են ներկա եղել՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, իսկ կառավարության անդամներից ներկա են եղել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ Սերժ Սարգսյանը շատ երկար չի «նստել», 20։30-ի սահմաններում հեռացել է: