Իրավունք 15:39 21/10/2014

Նախքան սպանությունը Սպարտակ Ղուկասյանն ու Կարեն Եսայանը վիճաբանել են

Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, որն ամփոփոխ է թողել նաև Վերաքննիչ դատարանը, բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում:

«Ակնհայտ է, որ Հայաստանի դատական համակարգը չի փոխվել, ինչքան էլ փորձեն ներկայացնել, որ արդար դատավարություններ են լինում, չենք հավատում, որովհետև ակնհայտ անմեղ անձը նման դեպքում չէր կարող գտնվել անազատության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին` Կարեն Եսայանին խանդի հողի վրա սպանելու մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 188 հոդվածի 1-ին մասի (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներով:
Ըստ մեղադրական եզրակացության, Հարություն Սարգսյանը դիտավորյալ սպանել է Կարեն Եսայանին խանդի հողի վրա. նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն այդ նպատակով 2012թ փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: Ըստ մեղադրանքի, 2012թ մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը 2012թ ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:

«Վճռաբեկ դատարանը ցույց է տալիս, թե իբր նորմալ դատական ակտեր է կայացնում: Այս գործն այն գործն է, որ Վճռաբեկ դատարանը պետք է ընդունի վարույթ, քննի, տեսնի՝ կան բազմաթիվ ապացույցներ,  որ Հարություն Սարգսյանը չէր կարող որևէ առնչություն ունենալ այդ սպանության հետ, արդարացման դատական ակտ կայացնի՝ ցույց տալով, որ կա արդարադատության: Դա կլինի իրենց համար ամենալավ PR-ը»,- ասաց փաստաբանը:

Այնուհետև փաստաբանը ներկայացրեց դեպքի հետ կապված մանրամասներ, նախաքննության ու դատաքննության ընթացքը:

«Վարդան Ղուկասյանը սկզբում դեմ է եղել, որ իր աղջիկն ամուսնանա Կարեն Եսայանի հետ, սակայն հետո համաձայնություն է տվել: Ապրիլի 12-ին նշանակված է լինում նշանադրությունը: Մինչ այդ Կարեն Եսայանին սկսում են հետապնդել: Սակայն նախաքննության ընթացքում ոչ ոք չփորձեց պարզել, թե ով է վարել այն մեքենան, որն անընդհատ հետապնդում էր Կարեն Եսայանին, թեև մենք բազմաթիվ անգամներ պահանջել ենք: Համարը հայտնի է եղել բոլորին: Նշանադրության նախորդ օրը նա մեքենան տանում է ավտոլվացման կետ, որից հետո, ըստ նախաքննության, իբր գնում է տուն: Դատարանում պարզվում է, որ այդպես չի եղել: Վկա գտնվեց, ով ցուցմուքն տվեց, որ նա ոչ թե տուն է գնացել, այլ մի կիսաքանդ տարածք, որտեղ հանդիպել է իր ընկերներին ու Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին իր ընկերների հետ: Երկար խոսակցություն է տեղի ունեցել նրանց մեջ, նաև վիճաբանություն: Սպարտակը պահանջել էր, որ Կարենը հաջորդ օրն իրենց տուն չգա: Նույնիսկ վկան խոսակցությունից մեջբերում է կատարել, որ Սպարտակն ասել է Կարենին՝ կքոռանաս, բայց քրոջս չես տեսնելու: Սպարտակը դեմ է եղել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ: Սակայն հայրը նրան հիշեցրել է իր եղբոր դստեր հետ կապված պատմությունը: Վարդան Ղուկասյանի եղբոր դստեր ընկերը նախքան նշանադրությունը սպանվում է: Սպարտակ Ղուկասյանը կրկին դեմ է եղել այս ամուսնությանը: Սպանվելուց հետո այդ աղջիկն ինքնասպանություն է գործում հենց Վարդան Ղուկասյանի տանը: Կիսաքանդ այդ վայրից հեռանալիս Կարեն Եսայանը շատ անտրամադիր է լինում: Այնուհետև նա 40 րոպե զրուցում է մի անձնավորության հետ: Նախաքննական մարմինը չի պարզել, թե ով է եղել այդ անձնավորությունը: Դրանից հետո Կարեն Եսայանն անհետ կորում է: Այնուհետև գտնում են նրա դիակը»,- պատմում է Լ. Սահակյանը:

Ըստ նրա, ոստիկանությունը սկսում է ամեն ինչ անել, որ գործով մեղադրվի Հարություն Սարգսյանը: Նա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դաժան ծեծի է ենթարկվում: Նրանց պահանջն է լինում Հարությունից ընդունել, որ ինքն է կատարել սպանությունը: Հարությունը չի ընդունում, իսկ ոստիկանությունը հայտարարում է, որ նա ընդունել է իր մեղքը, նույնիսկ ցույց է տվել այն վայրը, որտեղ գցել է զենքը, որով իբր սպանել է:

«Դեպքից երկու օր անց Բավրայի շրջանում հայտնաբերում են զենքը: Այդ եղանակին այնտեղ հաճախ են լինում տեղումներ՝ ձյան տեսքով: Իսկ զենքը հայտնաբերում ենք ձյան վրա: Ուղղակի գցել են ձյան վրա, գոնե ձյուն լցնեին վրան՝ իմիտացիա ստեղծելու համար: Այդ զենքը քննության ընթացքում չօգտագործվեց, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեին, որ մենք տեղյակ ենք, թե ինչպես են տարել, ինչպես են դրել այդ զենքն այդ հատվածում»,- ասում է Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, դեպքից անմիջապես հետո փորձաքննություն են նշանակում, Հարություն Սարգսյանի քթանցքներից, ականջախոռչներից, եղունգներից նմուշներ են վերցնում: Կրակոցի արգասիք չեն հայտնաբերում, մինչդեռ եթե մարդը կրակած է լինում, նրա մարմնի հիմնականում այդ հատվածներում կրակոցի արգասիքներ են հայտնաբերվում: Նաև արյան հետքեր չեն լինում նրա վրա: Մեքենայի վրա հայտնաբերում են մատնահետքերը, որոնք Հարությունինը չեն լինում:

«Կան անհերքելի ապացույցներ, որոնք ընդգրկված են քրեական գործում, սակայն դրանք ոչ նախաքննական մարմնին, ոչ էլ դատարանին չկանգնեցրեցին ու առանց որևէ ապացույցի Հարություն Սարգսյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման»,- ասաց փաստաբանը:

Իսկ ինչո՞ւ հենց Հարություն Սարգսյանը: «Ըստ մեղադրանքի, իբր նա ցանկացել է ամուսնանալ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, մերժում է ստացել: Սպանել է խանդի հողի վրա: Մինչդեռ Հարությունի բարեկամները, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները բազմաթիվ անգաներ նշել են, որ Հարություն Սարգսյանն ու Վարդան Ղուկասյանի դուստրը երբեք իրար չեն տեսել, իրար չեն ճանաչել, իրար հետ չեն շփվել: Հարությունն ունեցել է ընկերուհի, որի հետ պատրաստվել է ամուսնանալ հենց այդ տարվա աշնանը»,- ասաց Լ. Սահակյանը:

Նա նշեց, որ պահանջել է քննություն իրականացել այն ուղղությամբ, որ գործի հետ հնարավոր է առնչություն ունենա Սպարտակ Ղուկասյանը: Սակայն այդ ուղղությամբ որևէ քննություն չի կատարվել:

Նախորդող հրապարակումներ՝
Ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացվել՝ Անիի նախկին ոստիկանապետի որդու նկատմամբ. փաստաբան
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Անիի նախկին ոստիկանապետի որդու բողոքի քննությունը
Շիրակի մարզի դատավորը գնացել է ՔԿՀ և ամբաստանյալին տեղեկացրել պատժաչափի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}