Ավստրալիայի խորհրդարանի անդամը երկրի վարչապետի դեմ հայցով դիմել է միջազգային քրեական դատարան
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Ուիլքին դիմել է միջազգային քրեական դատարան` պահանջելով հետաքննել երկրի վարչապետ Թոնի Էբոթի կառավարության հանցագործությունները ապաստան խնդրող փախաստականների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով բրիտանական «Գարդիան» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` նամակում պատգամավորը, մասնավորապես, նշել է կառավարության ղեկավարի և 19 նախարարների անունները:
Վերջինս հատուկ ընդգծել է Նաուրույի հարապետություն և Պապուա-Նոր Գվինեա մարդկանց բռնի տեսաղանման փաստերը: Որակելով այս քայլերը որպես մարդության դեմ հանցագործություն` Էնդրյու Ուիլքին նշել է, որ դրանք, նախևառաջ, հակասում են փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիային:
Նա նաև շեշտել է, որ տուժածների փաստաբանները բազմիցս փորձել են լուծել խնդիրը, սակայն կառավարության որդեգրած քաղաքականության պատճառով վիճակը միայն վատթարացել է: