Գ. Ծառուկյանը շտապ հավաքել է կուսակիցներին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան: Panorama.am-ը գրել էր, որ նա մեկնել է մասնավոր այցով և վերադարձից հետո հնարավոր է կայանա ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդների հանդիպումը:
Նշենք, որ այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Գագիկ Ծառուկյանը հանդիպում է կուսակիցների հետ:
Այդ նպատակով ԱԺ նիստից բացակայում են ԲՀԿ-ական պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը և մյուսները: Թե ո՞րն է շտապողականության պատճառն ու քննարկման օրակարգը՝ Panorama.am-ի աղբյուրները դժվարացան պատասխանել:
Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին կայանալու է եռյակի հերթական հանրահավաքը, որում Գ.Ծառուկյանը պետք է իր ասելիքն ասի: