Ներկրված միսը կթանկանա. «Հայկական ժամանակ»
Հաջորդ տարվա հունվարի 1-ին Հայաստանը դառնալու է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այդ անդամակցության ամենաէական ազդեցությունը լինելու է այն, որ ոչ ԵՏՄ անդամ երկրիներ ներկրվող ապրանքների վրա կիրառվելու են զգալիորեն ավելի բարձր մաքսատուրքեր, որոնց պատճառով դրանք թանկանալու են: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական մսի վաճառքի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100 դրամ: Տավարի մսի տարբեր տեսակների վրա մաքսային արտոնություններ Հայաստանը ստանալու է, ըստ պաշտոնական վիճակագրության, այդ տեսակից Հայաստանը ընդհանրապես չի ներկրում: Թռչնի մսի պարագայում վիճակն ավելի ողբերգական է: Ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան մոտ 40 միլիոն դոլարի թռչնի միս, որի վրա ներկայումս գործում է 10 տոկոս մաքսատուրք: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ մաքսատուրքը կդառնա 25 տոկոս»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: