Եռյակի առաջնորդների հանդիպումը տևել է բավականին երկար
Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի առաջնորդների հանդիպումը: Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի է ունեցել մասնավոր տարածքում և տևել է բավականին երկար: Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքին վերաբերող և օրակարգային մի շարք այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպել էր Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: