Սլովակիան արգելել է խմելու ջրի արտահանումը
Սլովակիան արգելել է իր տարածքում գտնվող ջրային ռեսուրսներից ստացված խմելու ջրի արտահանումը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելելով Սլովակիայի խորհրդարանի պաշտոնական կայքին:
Աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին երկրի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Սահանադրության հատուկ ուղղում, համաձայն որի այսուհետ արգելվում է երկրի ջրային ռեսուրսներից ստացված խմելու ջրիՍլովակիայի սահմաններից դուրս արտահանումը:
Շեշտվում է, որ այսուհետ արգելված է թե՛ ջրամուղներով և թե՛ փոխադրամիջոցների միջոցով ջրի արտահանումը:
Նշենք, որ Սլովակիան տիրապետում է ջրի, մասնավորապես ստորգետնյա ջրային ռեսուրսների մեծ պաշարների: Պատկառելի են նաև երկրի հանքային ջրի ռեսուրսները: Սակայն վերջին շրջանում հասարակության մեջ առաջ են եկել որոշակի մտավախություններ առ այն, թե ջրի լայնամասշտաբ արտահանումը, մասնավորապես հարևան Լեհաստան և Հունգարիա, կարող է լրջագույն վնաս հասցնել երկրի էկոհամակարգին:
Ընդունված սահմանափակումները սակայն վերաբերում են միայն արտադրական ծավալներով ջրի արտահանմանը: Մինչև 2 լիտր ծավալով շշերով ջրի արտահանումը կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները