Total-ը նոր տնօրեն ունի
Ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրենի ողբերգական մահից ուղիղ մեկ օր անց նոր տնօրեն է նշանակվել: Total-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Պատրիկյ Պույանեն, իսկ տնօրենների խորհրդի ղեկավար է նշանակվել Տերի Դեմարը: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, որոշումն ընդունվել է տնօրեննի խորհրդի արտահերթ նիստում:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են:
Օդանավաի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացարած Օտարարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ:
Այս պահին մի քանի վարկած է առաջ քաշվում, օդաչուների, դիսպետչերի, ձյուն մաքրող մեքենայի վարորդի մեղավորությունը: Երեկ հայտնի դարձավ, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ