Նախարարը` ցիկլոնների ու ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստում հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ից Հայաստան կներթափանցեն սիբիրյան ցիկլոնները և հոկտեմբերի 27-ից ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Մասնավորապես, 20 աստիճանով օդի ջերմաստիճանը կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ 10 աստիճանով:
Նշենք, որ ԱԻՆ մամուլի ծառայությունը եղանակային պայմանների փոփոխության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է տարածել: Ըստ որի` հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Այս մասին հայտնում է
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Նախորդող հրապարակում`
ԱԻՆ. սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն