«Էդ զենքը կառնենք, կկոխենք իրանց քամակը». գեներալ Մանվել. «ՉԻ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շտապում է հանգստացնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Ադրբեջանի սպառազինությամբ:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստան-Ադրբեջան զենքի վաճառքի գործարքը, որն այս անգամ էլ հասել է 5 միլիարդի, վտանգավոր չի՞ դառնում Հայաստանի համար, Մանվել Գրիգորյանն ասել է. «Իրանց համար վտանգավոր ա, մեր համար՝չէ: Որովհետև էդ զենքը կառնենք, կկոխենք իրանց քամակը: Էդ զենքի կեսը իրանք մեզ են տալու, լավ իմացեք»:
Զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: