Լոնդոնում ձերբակալել են թագավորական պալատի անվտանգության աշխատակցին
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է թագավորական ընտանիքի անվտանգությունն ապահովող ոստիկաններից մեկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչները տղամարդուն ձերբակալել են այն բանից հետո, երբ Բուկինհեմյան պալատում, նրա անձնական իրերի պահոցում զինամթերք է հայտնաբերվել: Ձերբակալվածը արքայական նստավայրի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման մեջ է, սակայն արքայական ընտանիքի որևէ անդամի անձնական թիկնապահը չէ:
Ձերբակալությունը բրիտանական հատուկ ծառայության գործողությունների արդյունք է, որոնք խստացրել էին պետական մարմինների հսկողության ռեժիմը Կանադայում հնչած կրակոցներից հետո: