Դոլչեին և Գաբբանային արդարացրել են
Իտալիայի վճռաբեկ դատարանն արդարացրել է հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբբանային,որոնք ավելի վաղ դատապարտվել էին մեկուկեսական տարվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Դատավորների կարծիքով, Dolce&Gabbana հանրահայտ ապրանքանիշի հիմնադիրները մեղավոր չեն: Նրանց հետ միասին արդարացվել են նաև ընկերության երկու մենեջեր և Դոմենիկոյի եղբայրը՝ Ալֆոնսո Դոլչեն:
Վճռաբեկ դատարանի վճիռը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ: Դիզայներներին մեղադրում էին շուրջ 1 միլիարդ եվրո հարկ չվճարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան