Պենտագոն. «Իսլամական պետությունը» կորցրել է հարյուրավոր գրոհայիններ
Պենտագոնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Կիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի օդային հարվածները հանգեցրել են վերջիններիս շարքերում զգալի կորստի և ստիպել են փոխել մարտավարությունը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Մենք հավատում ենք, որ մեր ռազմավարությունն աշխատում է: Կոալիցիան շարունակում է ուժեղանալ: Այդ գործողությունները ուղղակի ազդեցություն ունեն ԻԼԻՊ-ի վրա: Մենք հստակ գիտենք, որ ազդել ենք նրանց վրա»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ իսլամիստները կորցնում են եկամտի աղբյուրները, շտաբերը, ֆինանսավորումը, վարժանքների համար նախատեսված ճամբարները, զենք-զինամթերքը ու տրանսպորտը:
«Նրանք կորցրել են հարյուրավոր զինյալների, ազատ շարժվելու հնարավորությունը»,-նշել է Կիրբին՝ հիշեցնելով, որ Իրաքում օդային գործողությունները սկսվել էին օգոստոսի 8-ից:
«Գրեթե երեք ամիս է անցել առաջին օդային հարվածներից: Երբ մենք նոր էին սկսում, արդեն հայտարարել էինք, որ այն տևելու է տարիներ: Դա կլինի երկար և բարդ»,-ընդգծել է փոխծովակալը՝ նշելով, որ իսլամիստներն այս ընթացքում փոխել են իրենց մարտավարությունը:
«Դա չի նշանակում, որ նրանք պարտություն են կրել: Նրանք մինչև հիմա փորձում են տարածքներ գրավել: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, նույնիսկ նրան, ինչ կարող է ստացվել իրենց մոտ: Սակայն դա չի նշանակում, որ նրանք հաղթել են»,-եզրափակել է Կիրբին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ