«Վնուկովո»-ում կատարված աղետի գործով կասկածյալներից ոչ մեկը չի ընդունել իր մեղքը
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Falcon օդանավի վթարի գործով կասկածյալ թռիչքների ղեկավար Ռոման Դունաևը չի ընդունել, որ տեղի ունեցածի մեջ որևէ մեղավորություն է ունեցել: Այսպիսով հինգ կասկածյալից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Նրա գործընկերները նշել են, որ Դունաևը մշտպապես բարձր պրոֆեսիոնալիզմով է աչքի ընկել, բազմաթիվ անգամներ ղեկավարել է բարձրաստիճան պաշտոնյաների թռիչքները, այդ թվում նաև արտասահմանյան հյուրերի և մշտապես հաջողությամբ է ավարտել գործը:
Քննչական կոմիտեն պնդում է, որ դատարանը երկարաձգի թռիչքների ղեկավարի կալանքի ժամկետը մինչև դեկտեմբերի 21-ը, բայց դատախազությունն առաջարկում է տնային կալանք սահմանել որպես խափանման միջոց:
Նշենք, որ օդանավակայանի ավիադիսպետչեր Ալեքսանդեր Կրուգլովը նույնպես չի ընդունել իր մեղքը. «Ես մեղավոր չեմ: Ես ամբողջությամբ կատարել եմ իմ պարտականությունները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Falcon ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են:
Օդանավաի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացարած Օտարարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ:
Նախորդող հրապարակումներ՝
Վնուկովոյի դիսպետչերները պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջը
Նոր մանրամասներ Վնուկովոյի աղետից
Օդաղետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում