The Economist-ի կանխատեսումը` հաջորդ Մայդանը կլինի արյունալի
Ուկրաինայի իշխանությունները ավելի շատ պետք է անհանգստանան ոչ թե նրա համար, որ երկրում փողերը կվերջանան, այլ որ հասարակության համբերությունը կհատի: Այս մասին գրել է The Economist ամսագիրը: Պարբերականի կանխատեսմամբ` չնայած բարձր արվող հայտարարություններին` Կիևը բաց է թողել երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք գոնե մասամբ կբավարարեին ձմռանը Մայդանում բողոքի ցույցեր անցկացնողների պահանջները: Իսկ դրա հիմնական պատճառը նրանում է, որ բացակայում է քաղաքական կամքը:
Մատնանշելով ուկրաինացիների հիասթափությանը, պարբերականը նշել է. «Ուկրաինայի արևմուտքում պատերազմում եմ տասնյակ հազարավոր զինվորներ, որոնք տուն վերադառնալուց հետո կհայտնաբերեն մի խորհրդարան, որը չեն ընտրել: Եթե նրանք որևէ փոփոխություն չտեսնեն երկրի կառավարման իմաստով, ապա դուրս կգան փողոց: Բայց այս անգամ նրանց ձեռքին ոչ թե փայտեր ու փայտյա վահաններ են լինելու, ինչպես մեկ տարի առաջ, այլ իրական զենք: Հաջորդ Մայդանը կնմանվի ոչ թե ավելի շատ մասսայական զվարճանքի, այլ 1917թ- Հոկտեմբերյան հեղափոխությանը»: