Լեհաստանը որևէ պատճառ չի գտել ռեժիսոր Ռ. Պոլանսկուն ԱՄՆ արտաքսելու համար
Լեհաստանը որևէ հիմք չի գտել աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն ձերբակալելու և ԱՄՆ իշխանությունների հանձնելու համար: Այս մասին գրում է Գազեռա.ռու կայքը՝ հղում անելով TVN2-ին, որին հայտնել է այս տեղեկատվությունը Լեհաստանի փոխարտգործնախարարը:
«ԱՄՆ-ի դատախազությունը վճռական է տրամադրված»,- այսպես է գնահատել ԱՄՆ իրավապահ մարմինների՝ լեհական իշխանությանն ուղղված ռեժիսորին ձերբակալելու և արտաքսելու վերաբերյալ խնդրանքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռեժիսորին մեղադրվում է դեռ 1977 թվականին 13-ամյա աղջնակի բռնաբարության մեջ:
Լեհաստանում Պոլանսկուն հնարավոր չէ ձերբակալել հանցագործության վաղեմության ժամկետի սպառման պատճառով, նաև Լեհաստանում հանցագործություն կատարելու համար հետապնդում չի իրականացվում: Փոխնախարարը նաև նշել է, որ ամերիկյան կողմի ներկայացրած խնդրագրում թույլ է տրված սխալ և այն պետք է նորից ներկայացվի:
Ռ. Պոլանսկին գնացել էր Վարշավա Լեհ հրեաների պամության թանգարանում նոր ցուցադրության բացմանը մասնակցելու համար: բացի այս, իր հերթական ֆիլմը ռեժիսորը պատրաստվում է նկարահանել Լեհաստանում: