WP. Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնությունները 60-ամյա դաշինքի փլուզվելու նշաններ են
Ամերիկյան Washington Post թերթը «Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի տարաձայնությունները 60-ամյա դաշինքի փլուզվելու նշաններ են» վերնագրով հոդված է տպագրել: Հոդվածի հեղինակ Կարեն Դե Յանգը անդրադարձ է կատարել վերջին շրջանում երկու երկրների տարաձայնություններին` կապված սիրիական ու քրդական հարցերի հետ: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով աճող տարբեր մոտեցումները փորձարկում են 60-ամյա դաշինքի դիմացկունությունը:
Թուրքիան մերժեց իր բազաները տրամադրել ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ հարվածներ իրականացնելու համար, իսկ բարձրաստիճան թուրք պաշտոնյաները հակաամերիկյան ելույթներ են ունենում:
Վտանգված է 6 տասնամյակ ձգվող հարաբերությունները, որոնք կեղծ ձևավորվել էին Սառը պատերազմի տարիներին:
Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պատերազմի առաջնագծում է` վերահսկելով Իրաքի ու Սիրիայի հետ 780 մղոն երկարությամբ սահմանը: Թուրք և ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ առանց Թուրքիայի հետ համագործակցության ամերիկյան ոչ մի քաղաքականություն չի կարող հաջողություն ունենալ:
«Եթե Թուրքիան դաշնակից չէ, մենք ու Թուրքիան դժվարությունների առջև ենք կանգնած: Նա, հավանաբար, ամենակարևոր դաշնակիցներից մեկն է»,-ասել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրանսիս Ռիկարդոն:
Այն, որ ԱՄՆ օդուժը օգնություն տրամադրեց Քոբանիում կռվող քրդերին, դուր չեկավ պաշտոնական Թուրքիային: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չթաքցրեց իր զայրույթը և լրագրողներին հայտարարեց, որ ինքը թույլ չի տա, որ նման օգնությունը տեղ հասնի: Սակայն դրան հետևեց Օբամայի հետ մեկժամյա հեռախոսազրույցը:
Ամերիկացի պաշտոնյաները շտապեցին հանգստացնել Թուրքիային` ասելով, որ դա ընդամենը մեկանգամյա օգնություն է:
Սակայն Քոբանիի վեճը թաքնված է մի շարք հարցերի շուրջ ավելի արմատական տարաձայնությունների մեջ:
«Սիրիայի ճգնաժամի ի ցույց դրեց հարաբերությունների մասին երկար ժամանակ չասվող, տհաճ իրականությունը, որը մի կողմ էր դրվել»-ասել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի թուրք վերլուծաբան Բուլենթ Ալիրիզան:
Դե Յանգը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն զենքի էմրագո դրեց Թուրքիայի վրա, երբ 1974 թվականին վերջինիս զորքերը ներխուժեցին Կիպրոս, իսկ 2003 թվականին Թուրքիայի խորհրդարանը թույլ չտվեց, որ իր երկրի տարածքով ամերիկյան զորքերը մտնեն Իրաք:
Թուրքիան աստիճաբանար փոխեց իր քաղաքականությունը` թեքվելով դեպի իսլամիստական ուղղությունը, ինչը հակասում է աշխարհիկ և բազմակարծության մոդելին, որը ըստ ԱՄՆ-ի` Թուրքիայի հետ համագործակցելու կարևոր տարրն էր:
Ինչպես 2003 թվականին, այնպես էլ այսօր, Թուրքիան պարզ հասկացնել է տալիս, որ չի ցանկանում որպես մեկնարկային պահոց օգտագործվել Մերձավոր Արևելքում մուսուլմանների դեմ հարձակումների համար:
Էրդողանը շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել ավելի շատ նավթի, քան տարածաշրջանին ժողովուրդներին օգնելու շահագրգռվածության մեջ, այդ պատճառով հստակ ասում է, որ «Իսլամական պետությունը» այնքան մեծ սպառնալիք չէ, որքան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
Թեև հարաբերությունների լարվածությանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բեյդենը հայտարարել է, որ նոյեմբերին մտադիր է այցելել Թուրքիա`փորձելու հարթել աղմուկը, որն առաջացել էր Հարվարդի համալսարանում կատարած հայտարարությունից հետո այն մասին, թե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ընդունել է իր սխալը, որ օտարերկրյա զինյալներին թույլ է տվել երկրի տարածքով անցնել Սիրիա, իսկ հիմա փորձում է փակել սահմանը: Էրդողանը իր հերթին հայտարարել էր, որ նման բան չի ասել և ներողություն էր պահանջել Բայդենից»,-եզրափակել է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան