Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, կալանավորվել է: Նման որոշում է կայացրել Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը: Դատավորը մերժել է Ա. Սողոյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը ու կայացրել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մեկամսյա ժամկետով: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ : Այս մասին տեղեկացանք «Արմնյուզ» հեռուստաընկերության լուրերից:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին: 2013 թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
Այս տարվա հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ