«Կոշ» ՔԿՀ-ի պետի դեմ քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիս Ստեփանյանի նկատմամբ դատապարտյալներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի հետ:
-Պարոն Ստեփանյան Ձեր դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատպարտյալներից շատերը Ձեզ ամեն ամիս 2 միլիոն դրան են տվել, որ իրենց արտոնյալ զգան ՔԿՀ-ում:
-Ի՞նչ, 2 միլիո՞ն, ես տեղյակ չեմ: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Օրերս ՀՔԾ- տեղեկություն տարածեց, որ առանձնահատոկ իմ դեմ չի, այլ առանձին պաշտոնատար անձանց:
-Վստա՞հ եք, որ կաշառք վերցնելու գործի մեջ Դուք չկաք:
-Ինչ եք ուզում ինձանից, առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինչ կա կայքում դա գիտեմ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ