Հասարակություն 20:00 31/10/2014

«…մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկում»

«Նոտարների գործունեությունը մշտապես բխի քաղաքացու, հասարակության, պետության շահերից և օրենքից»: Այսպիսի մաղթանք հղեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Զաքիյան 3 հասցեում ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի և Ամուսնությունների պալատի բացման արարողության ժամանակ ներկա նոտարներին:

Նրա խոսքով, այս նոր գրասենյակի բացումը ևս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության:

ԱԺ նախագահի խոսքով, համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրական բարեփոխում, այն նաև ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում, աշխատանքային պայմանների բարելավում: Գ. Սահակյանի կարծիքով, ամենից առաջ և ամենակարևորն ու առաջնահերթը մտածողության, հոգեբանության փոփոխությունն է համակարգում. «Ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու օրենսդրական դաշտը կարող են ոչինչ չնշանակել, եթե նոտար-քաղաքացի հարաբերություններում վստահության պակաս լինի»:

Գ. Սահակյանն ասաց, որ նոտարը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու և նաև ինքն իր առջև, որովհետև նոտարի գործողությունը պիտի միտված լինի քաղաքացու օրինական շահի աշտպանությանը և պետության հեղինակության բարձրացմանը: Նրա խոսքով, համակարգային այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք իրականացվել և իրականացվում են արդարադատության համակարգում, դրականորեն են արտացոլվում նաև նոտարական բնագավառում, և ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը պետք է դիտարկել այդ բարեփոխումների շարունակականության շրջանակում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման առումով շարունակվում են իրականացվել քայլեր, որոնք ներառված են թե դատաիրավական բարեփոխումների 2012-16 թթ. ծրագրում, թե կառավարության 2014 թ. ծրագրում: Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն շրջանառության մեջ է գտնվում նոտարական համակարգի զարգացման նոր հայեցակարգը, որով նախատեսված է նաև՝ նոտարական ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցել և ստեղծել էլեկտրոնային նոտարիատ:

«Երկու միջոցառումն էլ էապես կփոխեն նոտարիատի դեմքը Հայաստանում»,- ասաց Դ. Հարությունյանը:

Նա կառավարության անունից հավաստիացրեց, որ այս ոլորտում բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու: Բարեփոխումները, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, ինքանպատակ չեն. հիմնական նպատակն է՝ մատուցել ծառայություններ, որոնց արժանի է ժողովուրդը:

«Նոտարի առաքելությունն է գործել ազնիվ և ամենայն պատասխանատվությամբ: Նոտարի գործը շատ բարդ է, քանի որ նոտարական ծառայությանն առնչվում են բոլոր քաղաքացիները: Բոլորս պետք է գնահատենք մի կարևոր հանգամանք. նոտարն է այն հիմնական անձը, ով իր աշխատանքով աջակցում է, որ դատարանները չլինեն շատ ծանրաբեռնված: Բոլոր հնարավոր վեճերը հենց նոտարը պետք է ի սկզբանե կանխատեսի և իր խորհուրդներով վերացնի դեռևս չծագած»,- ասաց Դ. Հարությունյանը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ կառավարության ձևավորումից հետո իր թիմի առջև կարևոր խնդիր էր դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և երևանցուն նվիրեն գեղեցիկ Ամուսնության պալատ:

«Այսօր այս հարցը լուծված է և սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով, նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը նախարարության առաջնահերթություններից է, իրենց յուրաքանչյուր քայլի հիմնական նպատակն է՝ ավելի որակյալ և արագ ծառայություններ մատուցել բնակչությանը: Դրան, ըստ նրա, մեծապես նպաստելու է նաև նոտարական համակարգի բարեփոխումների հայեցակարգը, որը շուտով կառավարության քննարկման դաշտում կհայտնվի:

Նախարարը նշեց, որ վերջապես երևանցուն վերադարձրին Ամուսնության պալատը. «Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի՝ հայտնի «Կուկուռուզնիկի» շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրացման բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ»:

Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անունից մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանում գործող նոտարները, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական:

ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը ներկա էին նաև Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լատվիայից ժամանած նոտարներ, նոտարական գրասենյակների ղեկավարներ: Նախքան գրասենյակի բացման արարողությունը, այսօր կայացել է նաև նրանց և հայ նոտարների մասնակցությամբ միջազգային սեմինար, նրանք այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}