Disney ընկերությանը խնդրում են Դաունի սինդրոմով հերոս ստեղծել
Որոշ ժամանակ առաջ thepetitionsite.com կայքում մի խնդրագիր էր հայտնվել, որով մարդիկ խնդրում էին Disney ընկերությանը ստեղծել Դաունի սինդրոմով հերոս: Ներկայումս խնդրագրի տակ ստորագրել է ավելի քան 58 հազար անձ: Խնդրագրի հեղինակները Սան-Ֆրանցիսկո քաղաքից ամուսնական զույգ է, որն ունի Դաունի սինդրոմով մեկամյա դուստր:
Հեղինակները նշել են, որ Disney-ը իր անիմացիոն ֆիլմերում օգնում է երեխաներին տարբերել չարն ու բարին, դաստիարակում է նրանց, բայց թերևս ինչ-որ բան Disney-ին պակասում է: Հաշմանդամություն ունեցող հերոսներն էլ, նրանց կարծիքով, կօգնեին երեխաներին ընդունել մարդկանց ողջ բազմազանության մեջ և լինել ավելի զգայուն:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` ընկերության ներկայացուցիչները խնդրագիրը դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում