Մի շարք ուժեր պատրաստվում են միանալ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին». «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» և գրել, որ իրենց տեղեկություններով, տարբեր քաղաքական միավորներ ու անձիք են մտածում Պայմանագրին միանալու մասին:
Ըստ թերթի որոշ լուրերի` նման մտադրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի Նախախորհրդարանը, «Հայազն» կուսակցությունը, Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը: Վերջիններս համակրում են Պայմանագիրն ու այստեղ հավաքված մարդկանց, սակայն անդամագրման հարցում չեն շտապում:
Ըստ թերթի, դա կախված է տարբեր հանգամանքներից: Օրինակ՝ Փոստանջյանի դեպքում, թե ուր է գնալու «Ժառանգությունը», Սուքիասյանի դեպքում` թե ինչ ծրագիր ունեն Պայմանագրի անդամները: