Ջ.Քերրի. Պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը գործել են ՌԴ-ի վրա
Ուկրաինան կարող է ամուր հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի երկրների հետ: Այն պետք է կամուրջ լինի այդ երկրների միջև: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա հաստատմամբ, Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները «ազդեցություն են գործել, ռուբլին գտնվում է ամենացածր մակարդակում՝ սկսած այն պահից, երբ 1999 թվականից շրջանառության մեջ դրվեց եվրոն, ռուսները միլիարդավոր դոլարներ են ծախսում ռուբլուն աջակցելու համար»:
Ջ. Քերրին նշել է, որ նավթի գները նույնպես իջել են, ինչը, նրա կարծիքով, բացասական ազդեցություն է գործում Ռուսաստանի տնտեսության և բյուջեի վրա:
«ՀՆԱ-ն նվազում է, նրանք լուրջ խնդիրներ ունեն»,- պնդել է ԱՄՆ պետքարտուղարը:
Միաժամանակ նա կարծում է, որ Ուկրաինան կարող է կամուրջ լինել ՌԴ-ի և Եվրամիության երկրների միջև: Բայց, նրա խոսքով, ՌԴ-ի ղեկավարությունը պետք է աշխատի կառուցողական, այլ ոչ թե խախտի այն չափորոշիչները, որոնցով միջազգային հանրությունն առաջնորդվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած»: