ՀՀԿ խոսնակ. Դուք տեղյակ եք, թե ՀՀԿ-ն ում կարծիքն է ընդունում որպես ԲՀԿ պաշտոնական կարծիք
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոչ իշխանական ուժերի` իշխանությունների հետ բանակցությունների նստելու մերժմանը, ասաց. «Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են» :
Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Է. Շարմազանովն ասաց. «Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են»:
Նա նաև նշեց, որ Ազգային ժողովի նախագահի մոտ եղած հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցչի հստակ կարծիք չի հայտարարվել:
«Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին: Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այդ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից», դուք տեղյակ եք, թե «Հանրապետական» կուսակցությունն ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, նա ասաց. «Դուք ասացիք, ես չասացի»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները