«Անզեն ուղղաթիռ խոցելը միայն վախկոտների, միայն բարբարոսների վարքագիծ է»
«Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի է Արդբեջանի նման պահվածքը, և բազմաթիվ միջազգային կառույցներ, համանախագահներ, տարբեր կազմակերպություններ հստակ բացասական գնահատական հնչեցրին` այս իրավիճակի հետ կապված»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի դեպքի մասին:
Նա նշեց, որ անզեն ուղղաթիռին հետևից խոցելը միայն վախկոտների, միայն բարբարոսների վարքագիծն է։ Շարմազանովն ասաց, որ իրենք ակնկալում են, որ միջազգային հանրությունը կշարունակի այն պռեսինգը, որ իրականացնում է այս մի քանի օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ