Պարոն Օմիրուն օֆշորի սկանդալով հետաքրքրված լրագրողներին ուղարկեց փաստաբանական գրասենյակ
«Ես մանրամասն տեղյակ չեմ այդ գործին և չեմ ուզում պատասխանել»,- Ազգային Ժողովում լրագրողներին ասաց Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսում լսելով ՀՀ նախկին վաչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի վերաբեյալ հարցը:
Հարցին` իսկ հնարավո՞ր է Կիպրոսում հաշիվ բացել որևէ անձի անունով, բայց որ այդ անձը այդ մասին նույնիսկ չիմանա և գործարքներ անել նրա անունից, բարձրաստիճան պաշտոնյան արձագանքեց. «Մենք Եվրամիության անդամ երկիր ենք, առաջնորդվում ենք Եվրամիության օրենքներով և օրինական դաշտը բավականին զարգացած է: Եթե որևէ անձ ուզում է այդ ոլորտից պատասխան ստանալ, կարող է դիմել փաստաբանական գրասենյակ, անպայման կաջակցնեն»:
Այս հարցադրումները, ի դեպ, դուր չեկան Գալուստ Սահակյանին, ով հորդորեց լրագրողներին արժանապատիվ հարցեր տալ.
«Դուք մտածում եք՝ բոլորը մեր դարդով ու ցավո՞վ են ապրում: Արժանապատիվ հարցեր տվեք»,- հայտարարեց նա: