Բելառուս իրավապաշտպանին արգելել են զուգարանում բողոքի ցույց անցկացնել
Բելառուս իրավապաշտպան Պավել Լևինովին Վիտեբսկի իշխանություններն արգելել են հանրային զուգարանում բողոքի ակցիա անցկացնել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Մերժումը հիմնավորել են, թե հասարակական զուգարանը հարմար չէ մասայական միջոցառումների համար: Ակտիվիստը նշել է, որ այդ մերժումը բացահայտում է Բելոռուսի օրենքների աբսուրդ լինելը:
Քաղաքային իշխանությունները բացատրել են, որ զուգարանը ծառայում է քաղաքացիներին՝ սանիտարահիգիենիկ նպատակների, ինչպես նաև քաղաքի բնակիչների ու հյուրերի բնական կարիքները հոգալու համար:
Ըստ օրենքի, իշխանությունների մերժումը իրավապաշտպանը կարող է բողոքարկել, սակայն հայտնի չէ, նա կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին