Արցախում մարդիկ ավելի ձիգ են, իսկ Հայաստանում ավելի շատ «լեզվին են տալիս». «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Որ ուղղաթիռի կործանումը պետք է լուրջ քննության առարկա դառնա մեր և Արցախի բանակներում, և այն հրամանատարները, որոնք վտանգի են ենթարկել մեր զինվորների կյանքը, ինչպես նաև թանկարժեք տեխնիկան, պետք է խստորեն պատժվեն՝ դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ մենք Հայաստանում գրեթե «ազգովի» դարձել ենք ռազմական փորձագետ և հատկապես՝ ադրբեջանցիներին հակահարված տալու խոշոր մասնագետ: «Ամեն մեկն իրեն դրել է զորավարի տեղ՝ մարտին կողքից նայելով»՝ մոտավորապես այսպես կարելի է թարգմանել Շոթա Ռուսթավելիի հայտնի տողերը: Եվ դարձյալ ասեմ, եթե ես կոչ եմ անում կտրել որևէ ադրբեջանցու ձեռք, ոտք, կամ ականջ, մտնել և ավիրել մի քանի ադրբեջանական գյուղեր, և դժգոհում եմ, թե ինչու դա չի արվում, դա չի վկայում իմ քաջության մասին: Երևանում նստած մտովի «Ռեմբո փախնելը» չափազանց հեշտ և անվտանգ գործ է: Բայց եթե նման ելույթների համար կա լսարան, ուրեմն դրանք հաստատ շարունակվելու են: Ակնհայտ է, որ մենք պետք պատրաստ լինենք պատերազմի: Բայց դա չի ենթադրում տագնապալիս կամ ռազմատենչ հայտարարություններ: Դա նշանակում է, որ ամեն մեկը պետք է իմանա թե ինչ է պատերազմի ժամանակ անելու: Այդ առումով Արցախում մարդիկ ավելի հավաքված են, ավելի ձիգ, նպատակասլաց: Հայաստանում` մանր խնդիրներով ավելի շատ տարված: Դրա համար այստեղ ավելի շատ ենք «լեզվին տալիս»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան